Նախագահ Արմեն Սարգսյանը կընդունի «Կամք» շարժման անդամներին
ՔաղաքականՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 12-ին խոստացավ ընդունել ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի «Կամք» Հասարակական շարժման անդամներին եւ լսել նրանց:
«Ձեր հորդորը ես լսեցի, ձեր կողմից մեկ-երկու հոգի հավաքվեք, եկեք, ես ձեր հետ կքննարկեմ»,-ասաց նախագահը:
Շարժման անդամներից մեկն էլ հակադարձեց, ասելով. «Ներողություն, դուք Էլթոն Ջոնի հետ քննարկել էիք, որ հանդիպեցիք եւ ԼԳՏԲ-ի մուտքն արեցիք, մեր երկիր: Պարոն նախագահ, դիրքորոշում հայտնեք, թե չէ երկար չեք մնա այդ աթոռին»:
Նախագահը նրան չարձագանքեց:
Շարժման նախաձեռնող Վահագն Չախալյանն էլ ասաց, որ իրենք կհանդիպեն նախագահի հետ եւ կքննարկեն հարցը:
Նշենք, որ արդեն 50 հազար ստորագրություն հավաքվել է ընդդեմ Ստամբուլյան կոնվենցիայի: