«Սորոսական» դրամաշնորհներ մարզերի հեռուստաընկերություններին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Հատկապես իշխանափոխությունից հետո ՀՀ-ում պարբերաբար քննարկման առարկա է «Բաց հասարակության հիմնադրամի» կամ, այսպես կոչված, Սորոսի հիմնադրամի գործունեությունը: 

Դա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ «սորոսականներն» ակտիվ ներգրավվածություն ունեին թե՛ իշխանափոխության գործընթացում, թե՛ նոր իշխանության կազմում՝ կառավարությունում ու խորհրդարանում: Ազգային արժեքներ կրողների ու պետականամետության դիրքերից հանդես եկողների կարծիքով, այս հիմնադրամի գործունեությունը լրջորեն վտանգում է մեր ավանդական արժեքներն ու այն ամենը, ինչ կապված է հայկականության հետ։ 

Պարբերաբար նշվում է, որ ռիսկային նախագծեր են ֆինանսավորում ՝ հիմնականում ազգային ու պետական շահերին հակասող։ Ահա այս առումով 

«Փաստ» թերթին մի ուշագրավ տեղեկատվություն է հայտնի դարձել, ըստ որի՝ հայաստանյան «սորոսականների» ուշադրության կենտրում են հայտնվել ՀՀ մարզերում գործող մի քանի հեռուստաընկերությունները։ 

Այսպիսով, սեպտեմբերի ընթացքում մարզերի 5 մարզային հեռուստաընկերություն Սորոսի գրասենյակից շուրջ 50 հազար դոլար դրամաշնորհ է ստացել։ 

Հետաքրքիր է նաև, թե կոնկրետ ինչ ուղղվածության տեղեկատվություն տարածելու նպատակով է ծախսվելու տրամադրված գումարը։ 

Մասնավորապես նախատեսվում է այդ դրամաշնորհները Շիրակի մարզում ծախսել դատական ռեֆորմների շուրջ հասարակական տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ, Լոռու մարզում՝ առողջապահության, կրթության ոլորտների լուսաբանման ուղղությամբ, ինչպես նաև նախատեսվում է անցկացնել ազգային փոքրամասնությունների խնդիրների վերաբերյալ քննարկումներ ու դրանց հետ ասոցացվող և ուղղակիորեն կապված հարցերի բարձրաձայնման առումով կոնկրետ ծրագրեր: 

Իսկ, օրինակ՝ Գեղարքունիքի մարզում ուշադրության կենտրոնում են տեղական ինքնակառավարման, առողջապահական, գյուղատնտեսական հարցերի քննարկման թեմաները, որոնց մասին պետք է պատրաստվեն իրազեկող ու բացատրական նախագծեր: Մեր տեղեկություններով, նշյալ թեմաները լուսաբանվելու են այն կոնտեքստում, ինչ տարիներ շարունակ իրականացնում է այս հիմնադրամը և ինչի օրինակները մենք պարբերաբար տեսնում ենք վերջին մեկուկես տարվա ընթացքում նաև կառավարության որոշ ծրագրերի մեջ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Իսրայելը Իրանի ռմբակոծությունն անվանել է միջուկային զենքի արտադրությունը դադարեցնելու հնարավոր տարբերակ Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի կայծակնային շախմատի փոխչեմպիոն Մերկելը կհանդիպի Պուտինի եւ Զելենսկու հետ Փարիզում, հաջորդ շաբաթ. ԶԼՄ-ներ Միայն աչքն է ռեֆլեքսորեն թարթում. Դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի վիճակում փոփոխություն չկա Մանչեսթերյան դերբիում հաղթանակից հետո Սուլշերը գրկախառնվել է թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ Երևանի դպրոցներից մեկի մոտ շները հարձակվել են 17-ամյա աղջկա վրա, ով պարապմունքից տուն գնալիս է եղել Իրանում զինվորականը երեք ոստիկանների է գնդակահարել Նիժնի Նովգորոդում ավտոմեքենան հարվածել է հետիոտներին․ հոսպիտալացվել է 10 երեխա, ուսուցչուհին զոհվել է Հրդեհ՝ Երևանի բնակարաններից մեկում. փրկարարները դուրս են բերել ներսում գտնվող երեխաներին Ողբերգական դեպք Երեւանում․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1,5 ամսական աղջնակ է մահացել Խոշոր հրդեհ Ազատան գյուղում. այրվել է անասնագոմը, այդ թվում 250 հակ անասնակեր Խոշոր վթար Նոր Նորքում. ճակատ-ճակատի բախվել են BMW-ն ու Mercedes-ը (ֆոտո) Գյումրին այսօր կա եւ ապրում է նաեւ կանանց շնորհիվ. Արմեն Սարգսյանը՝ գյումրեցի գործարար կանանց հետ Որքան գումար է հատկացրել Երեւանի վարչական շրջաններից յուրաքանչյուրը՝ Ամանորի կորպորատիվ միջոցառման համար Թող մի անգամ վարչապետը գնա սպանված զինվորի տուն, և նա երբեք չի մոռանա. Ժաննա Ալեքսանյան «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկել 2020-ի բյուջեին, ոչ թե աղետի գոտու վերականգնման նախագծին. Անի Սամսոնյան Դավիթ Տոնոյանն այցելել է զինվորական հոսպիտալ (ֆոտո) «Մի՛ բզբզացեք».Ռոստոմյանն արձագանքել է Օլիմպավանի վերաբերյալ ապատեղեկատվությանը Վթար Երեւանում. Nissan March-ը բախվել է ծառին եւ գազատար խողովակին. կա 4 վիրավոր Նախագահը Գյումրիում այցելել է դեկտեմբերի 7-ին ծնված նորածիններին (ֆոտո)
website by Sargssyan