Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ» ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ» «Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»


«Անինք­նավս­տա­հու­թյան դրսև­ո­րում, որ­ի պատճառը ճիշտ լու­ծում տա­լու ան­կա­րո­ղու­թյունն է». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ասֆալտն» ու «պատերը» շարունակում են մնալ քաղաքական խոսույթի, բանավեճի հիմնական բաղադրիչներից մեկը։ Քաղաքական դիսկուրսի մակարդակը Հայաստանում ոչ միայն չի բարձրանում, այլև փուլ առ փուլ ավելի է գահավիժում, թեպետ յուրաքանչյուր փուլում հնչում են զգուշացումներ և կոչեր առ այն, որ այս ճանապարհը վտանգավոր է։ 

Նշվածի լավագույն ցուցիչն Ազգային ժողովում վերջին օրերի քննարկումներն էին, թեպետ քննարկում ասվածն այս պարագայում օգտագործվելիք լավագույն բառը չէ։ 

Քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ զրուցել ենք վերոնշյալ թեմայի, ինչպես նաև ներքաղաքական մի շարք հարցերի շուրջ։ Մինչ վերոնշյալ խնդրին անդրադառնալը, քաղաքագետը բոլոր խնդիրները, այդ թվում՝ բառապաշարի, վարքագծի հետ կապված հարցերը կապում է մեկ հանգամանքի հետ։ 

«Եթե մեկ նախադասությամբ բնութագրենք, ապա կարող ենք ասել, որ գործ ունենք իշխանության մոնոպոլիզացիայի հետ։ 

Հիմնական խնդիրը սա է։ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է վերահսկողություն ստանալ իշխանության բոլոր ճյուղերի նկատմամբ, և այդ առումով լրջագույն խնդիրներ է ստեղծում։ 

Այս փուլում մենք մոտեցել ենք ճգնաժամի խորացման եզրագծին, բայց դրա լայն ընկալումը դեռ չկա։ Իշխանություններին ևս կարող է թվալ, թե ոչ մի ճգնաժամ չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ 

Ինչ վերաբերում է բառապաշարին՝ այս առումով Ա. Ենքոյանն այլ խորքային պատճառներ էլ է տեսնում։ «Պատճառը, որ Ն. Փաշինյանն անցնում է նման կոշտ բառապաշարի, խնդիրները ռացիոնալ ճանապարհով հաղթահարել չկարողանալն է։ 

Եվ, ըստ էության, սա ավելի շատ անինքնավստահության դրսևորում է։ Խնդիրը հարցերին ճիշտ լուծում տալու անկարողությունն է։ 

Սովորաբար, երբ մեկի հետ վիճում ես ու տեսնում, որ քո փաստարկները վերջացել են, անցնում ես այլ բառապաշարի։ 

Իսկ բառապաշարի այս մակարդակը, որպես կանոն, տանում է հասարակության բաժանման, հասարակության կոտորակման, ճգնաժամի, ինչպես նաև խնդիրների խորացման։ 

Իսկ ամենամեծ հարցն այն է, որ այսպիսի բառապաշար ունենալով հանդերձ, իշխանությունները ժամանակ առ ժամանակ սկսում են դատապարտել նույն բառապաշարը, սկսում են խոսել բռնության խոսքը սահմանափակող օրենք մտցնելու մասին և այլն։ 

Ընդհանուր առմամբ, սա լուծման չտանող ճանապարհ է, սա հասարակության բաժանումը խորացնող ճանապարհ է, որը հաղթահարելը դժվար է»,-նկատում է քաղաքագետը։ Աղասի Ենոքյանի դիտարկմամբ, իշխանությունը, ըստ էության, իր առջև դրել է խնդիրներ, որոնք չի կարողանում լուծել։ 

«Միգուցե վերանայի՞ իր առջև դրված խնդիրները, իր տված խոստումները և ներողություն խնդրի ժողովրդից՝ ասելով, որ տրված խոստումները չի կարողանում իրականություն դարձնել։ 

Իսկ երբ այդ խոստումները չեն կարողանում կատարել, իշխանությունը, որպես դրա արձագանք, սկսում է հոխորտալ, կոպիտ բառապաշար օգտագործել, ինչը հակառակ ուղղությամբ է տանում։ 

Իշխանությունն իր առաջ մի շարք խնդիրներ էր դրել, օրինակ՝ ժողովրդին խոստացել էր Արցախյան հարցի հայանպաստ լուծում, Արցախի մասնակցություն բանակցություններին, տնտեսական կտրուկ աճ, մարտի 1-ի բացահայտում և այլն։ 

Այս բոլոր խնդիրները չի կարողանում լուծել, ու ստիպված փորձում է նման վարքագիծ դրսևորել կամ կեղծ խոստումներով ու թվերով ցույց տալ, թե դրանք լուծված են։ 

Բայց մյուս կողմից՝ իր համար հասկանալի է, որ անկախ նրանից, թե ինչ խոստումներ կամ թվեր ցույց կտա, բնակչությունը գիտի, որ իր կենսամակարդակը չի բարձրացել։ 

Եվ, ի վերջո, առկա է նպատակների նենգափոխում։ 

Մենք տեսնում ենք, որ մարդկանց կենսամակարդակը բարձրացնելու փոխարեն առաջնային է համարվում, օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին կալանավորված պահելու խնդիրը, Հրայր Թովմասյանի պաշտոնանկությունը։ 

Նման հանգամանքները վկայում են նպատակների նենգափոխման մասին»,-շեշտեց քաղաքագետը։ 

Ա. Ենոքյանը վերոնշյալում մատնաշված հիմնական խնդրի առումով մեկ այլ բաղադրիչ է առանձնացնում։ «Կոնկրետ Նիկոլ Փաշինյանն այսօր ենթադրում է, որ իշխանությունը միայն ինքն է։ Մնացած ինստիտուտները նա երկրորդական է համարում, լավագույն դեպքում՝ իրեն սպասարկող։

 Սահմանադրորեն յուրաքանչյուր ինստիտուտ ունի իր գործառույթները, ինչպես նաև իրեն վերապահված գործողությունների սահմանափակումները։ 

Բայց Նիկոլ Փաշինյանին թվում է, թե այս ամենը զուտ իրեն սպասարկելու համար է։ 

Հիշո՞ւմ եք՝ երբ ասաց՝ ես եմ որոշումներ ընդունում Արայիկ Հարությունյանի փոխարեն։ Բայց այդպես չի կարող լինել, գոյություն ունեն գերատեսչություններ, նախարարություններ, որոնց վերապահված է այս կամ այն որոշումը կայացնելու լիազորությունը։ 

Սա ևս տեղավորվում է իշխանության մոնոպոլիզացիայի տրամաբանության մեջ»,ասաց նա՝ ընդգծելով, որ կառավարման համակարգում մեր ունեցած խնդիրներն այսօր կրկնակի են։ 

Քաղաքագետը մի քանի պատճառների մասին խոսեց, որոնցից մեկն աշխատելն է իրար հետ չհամաձայնեցված, իրար հետ դեռևս չաշխատած ինստիտուտներով։ 

«Այդ ամենին գումարվեցին նաև անձնական հատկանիշները, այսինքն, պետական համակարգում աշխատելու և այդ համակարգում փորձառության պակասը, գումարած Ն. Փաշինյանի՝ «հեղափոխությունը ես եմ», «պետությունը ես եմ» մոտեցումները։ 

Ես այս ամենից բխող իրավիճակը հաղթահարելու ճանապարհները չեմ տեսնում։ 

Միգուցե առաջին լուծումը կլինի այն գիտակցումը, ըստ որի՝ յուրաքանչյուր պետական գերատեսչություն պետք է կատարի օրենքով իրեն վերապահված գործառույթները։ 

Համենայն դեպս, կարևոր է լիազորությունների բաշխումը։ 

Մեկի վրա այդքան պատասխանատվությունը և այդքան լիազորությունը կարող է լուրջ ճգնաժամի հանգեցնել։ 

Թվում է, որ եթե միայն Նիկոլ Փաշինյանն ինքը լուծի բոլոր հարցերը, այդպես ավելի հեշտ է, իրականում հակառակն է։ 

Առաջնային խնդիրն այն է, որ դեռ չկա հասկացությունը, որ սա խնդիրների է բերում։ 

Իրականում իշխանության թևերին փոխարինելու ցանկություն կա, բայց ժողովրդավարությունը այն չէ, որ, ենթադրենք, ինչ -որ մեկը ստացել է 70 կամ 80 տոկոս ձայն՝ պետք է կատարի ամեն ինչ, և իրեն թույլատրելի է ամեն ինչ։ Ժողովրդավարությունն առաջին հերթին Սահմանադրության պահպանումն է»,-հավելեց քաղաքագետը։

Աղասի Ենոքյանի խոսքով, ներհայաստանյան իրավիճակում առկա մեթոդաբանությունն իր արտացոլումն է գտնում նաև արտաքին քաղաքականության մեջ։ 

«Նույն խնդիրն արտաքին քաղաքականության մեջ է։ Քանի որ ինստիտուտների փոխարեն արտաքին քաղաքականությունը Փաշինյանը կենտրոնացրել է իր վրա, և մոնոպոլիզացրել է նաև այդ ուղղությունը, նա արտաքին քաղաքականության որևէ խնդիր չի հասցնում լուծել։ 

Թեպետ վերջերս հաճախ է նշում, թե մենք հրաշալի հարաբերություններ ունենք այս կամ այն երկրի հետ, բայց իրականում տեսնում ենք, որ շատ պետությունների հետ հարաբերությունները զրոյացել են, իսկ որոշ պետությունների հետ՝ վատացել։ 

Այսինքն, ընկալումը, որ արտաքին քաղաքականությունը պետք է լուծի երկրի անվտանգության խնդիրները, չկա։ 

Կարելի է ասել, որ արտաքին քաղաքականությունը շատ հաճախ օգտագործվում է իշխանության լեգիտիմացման համար՝ արտաքին լեգիտիմություն ձեռք բերելու համատեքստում»,-հավելեց քաղաքագետը՝ նկատելով նաև, որ չկա այն ընկալումը, ըստ որի՝ արտաքին քաղաքականությանն ուղղված գործառույթների իրականացումը վերապահված է մեր դիվանագիտությանը։ 

«Եթե ներքին քաղաքականության մեջ կարելի է ինչ-որ խոստումներ տալ, հոխորտալ ու նման մեթոդներով աշխատել, ապա արտաքին քաղաքականության մեջ այդպես չես կարող վարվել։ Եթե ներքին քաղաքականության մեջ քո քարոզչամեքենան կօգտագործես՝ համոզելու, որ քո բերած կեղծ տվյալները ճիշտ են, ապա արտաքին քաղաքականության մեջ մեր գործընկերներն անընդհատ մեզ ցույց են տալու, որ ձեր երկրի ղեկավարը ճիշտ չի խոսում»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ լուրջ մեթոդաբանական խնդիր է այն, որ այս ուղղության մեջ երբեմն- երբեմն հնչում են խոսքեր, որոնք հիմնավորված չեն։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին