Բնակարան, երկու մեքենա և եկամուտներ՝ աշխատավարձերից. «Փաստ»
Общество«Փաստ» օրաթերթը գրում է
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նորանշանակ պետ Արմեն Խաչատրյանը հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև «OPEL ASTRA GL 1.4I» և «KIA FORTE 2.0L» մակնիշի ավտոմեքենաներ։
Այս մասին տեղեկանում են Ա. Խաչատրյանի՝ 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագրից, որը հրապարակված է ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի պաշտոնական կայքում։
Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 10300000 ՀՀ դրամ։
Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Ա. Խաչատրյանի դրամական միջոցը կազմել է 200 000 ՀՀ դրամ։
Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 5 275 037 ՀՀ դրամ, որը գոյացել է աշխատավարձերից, որոնք համապատասխանաբար կազմել են 4 555 037 ՀՀ դրամ և 720 000 ՀՀ դրամ։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ է նշանակվել 2019թ. հեկտեմբերին:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում