Մեր երկիրը՝ բյու­ջե­տա­յին զբո­սաշր­ջու­թյան յոթ ուղ­ղու­թյուն­նե­րի շար­քում

newsroom24.ru-ն «Զբոսաշրջային աշխարհի յոթ հրաշալիքները. Newsroom24-ը ընտրել է 2019 թվականի լավագույն ուղղությունները» վերնագրով հոդվածում գրում է. 

«Բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում սահմանափակ բյուջե: Դա մի այնպիսի տխուր իրողություն է, որ ունենալով ցանկությունների մի ամբողջ ուղեբեռ՝ չկան հնարավորություններ դրանք իրականացնելու: 

Որպես հետևանք, կարելի է հաշտվել դրա հետ և հերթական անգամ արձակուրդն անցկացնել տանը, բայց կարելի է նաև ընտրել արտերկրում արձակուրդն անցկացնելու այլընտրանքային ուղի: Ընդ որում, այնպես, որ ծախսերը քիչ լինեն, իսկ ուղևորությունից տպավորությունները՝ անմոռանալի: 

Այդ նպատակով էլ Newsroom24-ը ընտրել է 2019 թվականի յոթ լավագույն և ոչ թանկ ուղղությունները: Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կարելի է ամբողջ երեք օր մնալ, որից հետո հետաքրքիր կլինի այցելել Բրեստի ամրոց, Բելովեժյե և Նարոչ լիճ: 

Վրաստանը Կազբեկ, Ուշբա, Շխարա և այլ գեղատեսիլ լեռներն է, Աջարիայի և Բաթումի սևծովյան լողափները, հրաշք կովկասյան խոհանոցը և, իհարկե, անմահական վրացական գինին: 

Հայաստանը աշխարհի հնագույն երկրներից մեկն է, և այնտեղ հնություններից և տեսարժան վայրերից մարդու շնչառությունն է կանգ առնում: 

Այդ երկիրը կարելի է անվանել «քարերի երկիր»: 

Չնայած Հայաստանը ծով չունի, բայց այնտեղ կան բազմաթիվ գեղատեսիլ լճեր, իսկ տեղի ձկնային տնտեսությունները բուծում են համեղ ստերլյադ և իշխան: 

Ձմռանը հրաշք է լեռնադահուկային առողջարան Ծաղկաձորը, իսկ հնագույն Տաթևի վանական համալիր կարելի է հասնել ճոպանուղիով՝ հիանալով ոտքերի տակ փռված հրաշագեղ լեռնային տեսարաններով: 

Ըստ Newsroom24-ի, բյուջետային զբոսաշրջության ուղղություններ են նաև Վիետնամը, Ինդոնեզիան, Թունիսը և Հնդկաստանը:

Կամո Խաչիկյան

 

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ան­թույ­լատ­րե­լի է, որ հա­սա­րա­կա­կան, առա­վել ևս՝ քա­ղա­քա­կան որո­շա­կի տրա­մադ­րու­թյուն­ներ փո­խանց­վեն բա­նա­կին». «Փաստ» Նավթի համաշխարհային գներն աճում են Ոչ այն­քան քա­ղա­քա­կան, որ­քան իրա­վա­կան աս­պեկ­տով. «Փաստ» Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման տնտե­սա­կան սև հետ­քը. ի՞նչ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող է կրել Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյու­նը. «Փաստ» Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը «Աշ­խա­տո­ղին օգուտ տա­լու ան­վան տակ բա­րե­փո­խում են անում, բայց շա­հում է գոր­ծա­տուն». «Փաստ» Մեծացնում են «ֆեյքերի կայսրությունը». «Փաստ» Անելանելի վիճակ Ալավերդիում. «Փաստ» Կա­ռա­վա­րու­թյու­նը սա­բո­տա­ժի՞ է են­թար­կում Նի­կոլ Փա­շի­նյա­նի առա­ջադ­րանք­նե­րը. «Փաստ» Հայաստան․ Վերջին չորս տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել մոտ 100 000 մարդ Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Կորոնավիրուսը «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները Արարատ Միրզոյանը Դանիայում անդրադարձել է ԼՂ խնդրին (ֆոտո) Խոշոր ավտովթար Ծաղկաձորում. Volkswagen Touareg-ը կողաշրջվել է. կան վիրավորներ Ընկերոջը թմրանյութ էր հյուրասիրել․ Մուշի ոստիկանների բացահայտումը Զինծառայող Արթուր Աջամյանի մահից րոպեներ առաջ բութ առարկայով գլխին հարվածներ է հասցվել. Հայարփի Սարգսյան
website by Sargssyan