Թբիլիսիում ցուցարարները շարունակում են փակել խորհրդարանի շենքի մուտքերը

Թբիլիսիում բողոքի ակցիայի մասնակիցները շարունակում են փակել խորհրդարանի շենքի մուտքերը՝ թույլ չտալով պատգամավորներին մտնել օրենսդիր մարմին։

Ինչպես տեղեկացնում է Առաջին վրացական հեռուստաալիքը, ակցիայի մասնակիցներն օրենսդիր մարմնի մոտ հնարավորություն չեն տվել «Վրացական երազանք» խմբակցության անդամ, պատգամավոր Ռեւազ Արվելաձեին մտնել խորհրդարանի շենք։ Արվելաձեն արդեն հեռացել է խորհրդարանի տարածքից։ Բողոքողները նրա հասցեին բղավում են «ստրուկ» եւ նրան ուղեկցում սուլոցներով ու գոչյուններով։ Ցուցարարները Ռեւազ Արվելաձեին կոչ են արել դուրս գալ խորհրդարանական մեծամասնությունից։ Նրանք նաեւ հարցրել են, թե ինչու է «Վրացական երազանքը» տապալել սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը։

Վրաստանի խորհրդարանը նոյեմբերի 14-ին տապալել էր սահմանադրական փոփոխությունների քվեարկությունը, որոնք նախատեսում էին 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների անցկացում մեծամասնական ընտրակարգով՝ անցողիկ զրոյական շեմով: Նախաձեռնության քննարկումը շարունակելու համար անհրաժեշտ էր 150-ից 113 պատգամավորի ձայնը: Քվեարկության ժամանակ փոփոխություններին աջակցել է 101 պատգամավոր: Իշխող «Վրացական երազանք» կուսակցության 3 պատգամավոր դեմ է քվեարկել, եւս 39-ը ձեռնպահ է մնացել:

Իշխող կուսակցության կողմից իր խոստումը չկատարելուց հետո Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի առջեւ սկսվել է բողոքի անընդմեջ ցույց: Խորհրդակցությունների արդյունքներով ընդդիմությունը եւ քաղաքացիական ակտիվիստները իշխանություններին 3 պահանջ են ներկայացրել՝ ժամանակավոր, տեխնիկական կառավարության ձեւավորում, արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում համամասնական ընտրակարգով, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերակազմավորում:

Նոյեմբերի 17-ին ընդդիմության մեծածավալ հանրահավաքին հայտարարվել է խորհրդարանի պիկետավորման մասին, օրենսդիր մարմնի շենքի բոլոր երեք մուտքերը արգելափակվել են: Ցուցարարները հայտարարում են, որ պատգամավորներին թույլ չեն տա ներս մտնել այնքան ժամանակ, մինչեւ իրենց պահանջները չկատարվեն:

Կորոնավիրուսը «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությունները Արարատ Միրզոյանը Դանիայում անդրադարձել է ԼՂ խնդրին (ֆոտո) Խոշոր ավտովթար Ծաղկաձորում. Volkswagen Touareg-ը կողաշրջվել է. կան վիրավորներ Ընկերոջը թմրանյութ էր հյուրասիրել․ Մուշի ոստիկանների բացահայտումը Զինծառայող Արթուր Աջամյանի մահից րոպեներ առաջ բութ առարկայով գլխին հարվածներ է հասցվել. Հայարփի Սարգսյան ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունն Արցախում է Դավիթ Տոնոյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի գլխավորած պատվիրակությանը Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին Հրայր Թովմասյանի եւ Նորայր Փանոսյանի քրգործով նախաքննությունն ավարտվել է «Քաղաքացու մոտ պետք է ձեւավորվի համոզմունք, որ պետական իշխանությունը չի գողանում». Փաշինյան Դոլարն ու եվրոն էժանացել են Ինչպե՞ս զարգացնել կապիտալի շուկան. Շահառուներին ներկայացվել է այդ հնարավորություններին վերաբերող շնորհանդեսը Նոր Նորքի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել․ 4 անձ ձերբակալվել է. մեկը կին է «Էվերտոնն» ու «Տոտենհեմը» ցանկանում են ձեռք բերել Սմոլինգին Լոնդոնում վիթխարի օդանավը փոթորկի պատճառով «կողքով» է վայրէջք կատարել Սինգապուրի իշխանությունները կարանտինը խախտողներին կպատժեն ազատազրկմամբ ՈՒՂԻՂ. Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը
Ինչո՞ւ մինչև երեխայի քառասունքը չի թույլատրվում կողմնակի մարդկանց այցելությունը Ի՞նչ կարող են ասել Ձեր անվան սկզբնատառերը Ձեր մասին Ահա, թե ով է Լիլի Մորտոյի քույրը .ՏԵսեք ինչ շլացնող գեղեցկություն ունի նա... «Սեր է սա»․ Սոնա Մաթևոսյանը ԱՄՆ-ից սիրելիի հետ լուսանկար է հրապարակել Ամենագեղեցիկ կանայք՝ ըստ կենդանակերպի նշանի Կենդանակերպի 4 զույգ, որոնց անգամ Աստված բաժանել չի կարող. Գտա՞ք ձեզ այս ցանկում Աստղաբան Էլյա Հովհաննիսյանի կանխատեսումները. նա մանրամասն ներկայացնում է, որ նշանին ինչ է սպասվում … պատրաստվեք անսպասել... «Շատ հանգիստ մորս ասել եմ, որ սիրահարվել եմ էդ աղջկա վրա». Մելինե (Մել) Դալուզյան Ինչպի՞սի սեր է բաժին հասնում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի Արդյունքները շշմեցնող են․․․ հետազոտությունը ցույց է տվել, թե ինչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր վարսակի փաթիլներով շիլ...
website by Sargssyan