Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետը հետեւել է ռազմական տեխնիկայի փորձարկումներին
ՀասարակությունՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն օրերս ԶՈՒ զորավարժարաններից մեկում հետեւել է արդիականացված «ՕՍԱ ԱԿ» համալիրների եւ հայրենական արտադրության այլ զինատեսակների` մարտական հրաձգությամբ անցկացված փորձարկումներին:
Հաշվարկներն զբաղեցրել են նախորոշված շրջանները, ուղեկցել եւ անվրեպ խոցել բոլոր օդային թիրախները:
Հրաձգության ավարտից հետո ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հանձնարարականներ է տվել համապատասխան ստորաբաժանումների հրամանատարներին: