Երևան, 08.Մայիս.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքով


Ներդ­րում­նե­րի ցածր մա­կար­դա­կը և ար­ժեթղ­թե­րի շու­կա­յի դի­սո­նան­սը. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Չնայած տնտեսական հեղափոխություն իրականացնելու և արտերկրից ներդրումներ ներգրավելու մասին կառավարության հայտարարություններին՝ դեպի մեր երկիր օտարերկրյա ներդրումների հոսքը շարունակում է մնալ նվազագույն ծավալի: 

Նույնիսկ տվյալներ կան, որ օտարերկրյա ներդրումներն այս տարվա առաջին կեսին տնտեսության իրական հատվածում եղել են ընդամենը 15 միլիոն դոլար, որը մեր երկրի համար ուղղակի շատ փոքր ցուցանիշ է: 

Պարզվում է, որ կապիտալը Հայաստանից դուրս է գալիս, այս տարվա հունվար-հունիս ամիսներին եղել է 310 մլն դոլարի ներհոսք և 295 մլն դոլարի արտահոսք: 

Ներդրումների ներգրավմանը խոչընդոտում են մի շարք լրջագույն պրոբլեմներ՝ սկսած կառավարման համակարգում առկա խնդիրներից վերջացրած ներքաղաքական զարգացումներով և բիզնես գործունեություն իրականացնելու անառողջ միջավայրով, և, ինչպես տեսանք Համաշխարհային բանկի «Գործարարություն 2020» (Doing Business) զեկույցում, Հայաստանը հետընթաց է արձանագրել: 190 երկրների ցուցակից բաղկացած վարկանիշային աղյուսակում Հայաստանի դիրքը վատթարացել է 6 կետով. 2018 թվականի 41-րդ հորիզոնականի փոխարեն մեր երկիրն այժմ 47-րդում է։

Պարզվեց, որ Հայաստանի հետընթացի հիմնական պատճառը արժեթղթերի շուկայի և բորսայի կայացվածության մակարդակի շուրջ գնահատականն է: 

Եվ պատահական չէ, որ Հայաստանի ամենացածր ցուցանիշը արձանագրվել է փոքր բաժնետերերի պաշտպանության ուղղությամբ, որի արդյունքում Հայաստանը 120-րդն է աշխարհում, ցածր է նաև անվճարունակության թույլտվության ցուցանիշը, այս մասով էլ մեր երկիրը 95-րդն է։

 Լուրջ խնդիր է նաև այն, որ Հայաստանում կորպորատիվ արժեթղթերի շուկան գրեթե բացակայում է, չնայած որ դրա օրենսդրական ակունքները ձևավորվել են դեռևս 1991- 1992 թվականներից և որոշ վերապահումներով համապատասխանում են միջազգային չափանիշներին։ 

Մարդկանց մոտ ուղղակի ցանկություն չկա մտնել կորպորատիվ կառավարման համակարգ:

Պետք է հաշվի առնել, որ արժեթղթերի շուկան, որը ֆինանսական շուկայի կարևոր բաղադրիչներից է, բարենպաստ պայմաններ է ստեղծում ներդրումների, ֆինանսների արդյունավետ օգտագործման համար և ուղղակի կապ է ստեղծում ներդրողի և դրամական ազատ միջոցների կարիք ունեցող տնտեսվարող սուբյեկտների միջև, սակայն, ինչպես տեսնում ենք, իշխանափոխությունից հետո արժեթղթերի շուկայի կայացման ուղղությամբ կառավարությունը լուրջ քայլեր չի ձեռնարկել, և միայն «Գործարարություն 2020» զեկույցի հրապարակումից հետո է, որ վարչապետը հատուկ կենտրոնանում է այս խնդրի վրա: 

Եվ պատահական չէ, որ օրերս ՀՀ-ում ԱՄՆ առևտրի պալատի տարեվերջյան հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նշված խնդրին՝ ընդունելով, որ ինստիտուցիոնալ առումով տնտեսության զարգացման համար այս պահին ամենամեծ խոչընդոտներից մեկը արժեթղթերի շուկայի զարգացած չլինելն է, սակայն կան ընկերություններ, որոնք չեն սպասում արժեթղթերի շուկայի զարգացմանը և արդեն նախաձեռնություն են ցուցաբերում, արժեթղթեր են թողարկում։

Այնուամենայնիվ, վարչապետը, բացի արժեթղթերի շուկայի զարգացման անհրաժեշտությունը կարևորելուց, չի նշում, թե կառավարությունն ինչ գործիքակազմ է կիրառելու, որ արժեթղթերի շուկան հետևողականորեն զարգանա, քանի որ Հայաստանում մարդիկ նախընտրում են խնայած միջոցները ներդնել բանկում՝ ավանդի տեսքով, իսկ ընկերությունները նոր ֆինանսական միջոցներ ներգրավելու այլընտրանք չեն ունենում։ 

Մինչդեռ զարգացած երկրներում խնայված միջոցները ներդրվում են հիմնականում արժեթղթերի շուկայում, իսկ արժեթղթերի շուկայի զարգացումը անհրաժեշտ բազա է ստեղծում նաև օտարերկրյա ներդրումների ներգրավման համար: 

Վերջին շրջանում կառավարությունն ու Կենտրոնական բանկը փորձում են քայլեր ձեռնարկել արժեթղթերի շուկայում տեղաշարժ արձանագրելու համար, սակայն եթե փորձեր կատարվեն ընկերություններին ուղղակի պարտադրել արժեթղթեր տեղաբաշխել՝ առանց համապատասխան միջավայրի ստեղծման, ապա դա չի կարող արդյունք ունենալ, քանի որ արժեթղթերի շուկան հնարավոր չէ արհեստականորեն կայացնել:

Դրա համար պետք է աշխատանք տանել արժեթղթերի շուկայի զարգացման հիմնական խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ, որոնք են հիմնականում շուկայի փոքր ծավալները, տեղաբաշխման ծախսերը, գնորդների բացակայությունը, մենաշնորհները, ֆինանսական գիտելիքների պակասը և այլն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես ԻշխանյանԻնձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Ակնկալիք ունենալն անիմաստ է, պետք է ոտքի ելնենք ու անենք դա աղոթքովԼուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարըԳլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ ՍրբազանինՄեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաքԱմերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզմանՍաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան ՄԱՅԻՍԻ 8-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով Սահմանային փոփոխություններից հետո «Շոռ ջուր» աղբյուրը հայտնվել է սահմանից 1 կմ հեռավորության վրա. Monument Watch «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատվածՄայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի ՈւՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ. Շիրակցիները Միքայել Սրբազանի գլխավորությամբ գալիս են՝ միանալու Բագրատ Սրբազանի շարժմանը Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է ՌԴ Ես լիովին աջակցում եմ Բագրատ Սրբազանի նախաձեռնությանը. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյան Ըստ նիկոլականների ու նրանց արբանյակների՝ Եկեղեցին պիտի անջատ լինի նաև հասարակությունից. Ռուբեն Մելիքյան Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան Ջերմուկում ձյուն է տեղում Թուրքիայի և Քուվեյթի միջև 6 փոխըմբըռնման հուշագիր է ստորագրվել ՌԴ-ն զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա. արձակվել է 55 հրթիռ և 21 ԱԹՍ Զելենսկիի կայքում հայտնվել է խնդրագիր՝ երկիր արևմտյան զորք մտցնելու խնդրանքով Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»ՓԲ ընկերությանը պատճառել էին մոտ 80 միլիոն դրամի վնաս Brent-ն էժանացել է՝ մեկ բարելը 82,7 դոլար Ջոան Ռոուլինգը ևս 6 գիրք կգրի Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ ԵՀՄ-ն զգուշացնում է Փաշինյանին՝ ուժ կիրառելու փորձերի դեպքում եվրոպական պատկան մարմինները խիստ կդատապարտեն իշխանություններին Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը Գիտելիք և մարդկային արժեքներ. «Անտրոհուս»-ը միավորում է. «Թարմ ուղեղով» Աճ տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր