Բացահայտվել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը․ ԱԱԾ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հանցավորության դեմ պայքարի ոլորտում օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում միջոցներ ձեռնարկելով թմրամիջոցների ապօրինի ներկրման ուղիները պարզելու և կանխարգելելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության և ապօրինի շրջանառության հերթական դեպքը, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Մասնավորապես, 2019թ նոյեմբերի 19-ին ՀՀ Ազգային անվտանգության մարմինների օպերատիվ հսկողության ներքո «Մեղրի»  մաքսային կետով, Թեհրան-Երևան երթուղային ավտոբուսով Երևան քաղաքի «Կիլիկիա» ավտոկայան ժամանելուց և տաքսի նստելուց բերման է ենթարկվել Իրանի Իսլամական Հանրապետության մեկ քաղաքացի, ով մաքսանենգությամբ Հայաստան է ներկրել առանձնապես խոշոր չափերով «Մետամֆետամին»  տեսակի թմրամիջոց, որն էլ հայտնաբերվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով: Բերման ենթարկված օտարերկրացին ձերբակալվել է, ստացվել են նաև փաստական տվյալներ՝ նրա կողմից նախկինում թմրամիջոցներ Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներկրելու և դրանց իրացմամբ զբաղվելու վերաբերյալ:

Կատարվում է նախաքննություն:

ԿԳՄՍ նախարարը հայտնել է իրականացված մի շարք աշխատանքների մասին Այս դժվարին պահին ևս Գագիկ Ծառուկյանը կանգնած է պետության և ժողովրդի կողքին Հուլիսի 15-ից ՌԴ-ն կդադարեցնի երկիր մուտք գործողների համար պարտադիր մեկուսացումը Փառապանծ բանակ, թույլ դիվանագիտություն «Պատժիչ գործողություններ». Ինչպես են մեր զինված ուժերը ոչնչացնում ադրբեջանական հենակետերը Ադրբեջանցիները հավաքում են իրերը. ինչ է կատարվում սահմանից այն կողմ Սա կրկին վերահաստատում է հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը Թուրքիայի այս գործողությունը ծանր հուշեր է արթնացնում. Գարեգին Բ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը ֆրանսիայի ժողովրդին Գիշերը դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ, որը մեր կողմից կրակով կասեցվել է. ՊՆ Թուրքիայի արձագանքը չպետք է դիտել զուտ աջակցություն Ադրբեջանին. Տիգրան Աբրահամյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ադրբեջանցիները խուճապահար փախնում են Սպանվել են գեներալ- մայոր Փոլադ Հաշիմովը և գնդապետ Իլգար Միրզեևը. ադրբեջանցի բլոգեր Հակառակորդը 3 արկ է բաց թողել Բերդ համայնքի ուղղությամբ. տուժածներ չկան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Իրանի դիրքորոշումը չի փոխվել. Իրանի ԱԳՆ Ադրբեջանական ագրեսիան արդարացնելու Փաշինյանի բոլոր փորձերը ջախջախվեցին. Արթուր Ղազինյան Ադրբեջանական հենակետերի ոչնչացման տեսանյութ է հրապարակվել Երևանի քաղաքապետի տեղակալը կտեղափոխվի այլ աշխատանքի Պատժիչ գործողություններ. ՀՀ ՊՆ֊ն տեսանյութ է տարածել
website by Sargssyan