Հայաստանում կներդրվի կենդանիների հաշվառման համակարգ

Հայաստանում 2020 թվականից նախատեսվում է ներդնել կենդանիների հաշվառման և համարակալման համակարգ:

Կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիրը մշակվել է երեք տարվա համար և բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 488 հազար ՀՀ դրամ գումար, որի արդյունքում կհաշվառվի ավելի քան 570 հազար գյուղատնտեսական կենդանի: Նախնական փուլում կատարվելու է միայն խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում, հետագայում մյուս կենդանիները ևս կանցնեն ծրագրով:

Կենդանիների հաշվառման և համարակալման նախապատրաստական ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանիների համարակալումը և հաշվառումը հանդիսանալու է հիմք մնացած բոլոր անասնաբուժական, սննդի անվտանգության, հանրային առողջության ծրագրերն իրականացնելու համար: «Այսինքն` կլինի տեղեկատվական էլեկտրոնային շտեմարան, որից օգտվելու են նմանատիպ ծրագրեր իրականացնողները»,-ասաց Գրիգորյանը:

«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի (CARD), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ նոյեմբերի 20-ին տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր երկրում չեն իրականացվել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման և անձնագրավորման աշխատանքներ:

 

«Մինչդեռ համակարգը, համակարգի ստեղծումը ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև տարածաշրջանի համար: Չնայած որ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի, Սյունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում պիլոտային ծրագրեր են իրականացվել խոշոր և մանր կենդանիների հաշվառման և համարակալման ուղղությամբ, սակայն համապետական լայնածավալ նույնականացման և հաշվառման ծրագրեր մինչև օրս կյանքի չեն կոչվել որոշ տեխնիկական և ֆինանսական խնդիրների հետ կապված»,- ընդգծեց Գաբրիելյանը:

Ներկայումս Հայաստանում անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվության միակ աղբյուրը ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ստեղծված հանձնաժողովն է, որի միջոցով հաշվառում է իրականացվում տարին մեկ անգամ; Սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առկա է փաստացի գլխաքանակի տվյալների տարբերություն: «Առկա գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումը ամենաառանցքային գործոնն է կենդանական ծագման սննդամթերքի շարժի ապահովման գործընթացներում, որին կարելի է հասնել գյուղացիական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով: Միաժամանակ, համակարգի կիրառումը կարող է տարբեր խնդիրների լուծման համակարգային թերությունների վերացման գործիք հանդիսանալ: Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերումը և արագ արձագանքումը կենդանական ծագման մթերքի սերտիֆիկացման և փաստաթղթավորման, ներկման և արտահանման գործընթացներում», -եզրափակեց Գաբրիելյանը:

 

Հայաստանում անասնաբուծությունն ապահովում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի ավելի քան 50 տոկոսը: 2018 թվականին հանրապետությունում անասնաբուծությունից ստացվել է 477.9 մլրդ ՀՀ դրամի համախառն արտադրանք, որից ավելի քան 280 մլրդ ՀՀ դրամը ստացվել է տավարաբուծությունից, իսկ ոչխարաբուծությունից ստացվող հումքի և մթերքների արժեքը տատանվել է շուրջ 50 մլրդ ՀՀ դրամի սահմաններում:

Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի Երևանի մասնաճյուղը նշեց հիմնադրման 15-ամյակը (տեսանյութեր) Օրենսդիր մարմինը իրավունք չունի բանակում ինքնասպանությունների հարցում լինել դիտորդի կարգավիճակում «Հանրային շահ» հասարակական կազմակերպության հայտարարությունը Հանրահայտ մրցավարը ՀՀ-ից հանցավոր ճանապարհով երեխա չի որդեգրել. ԱՆ-ն հերքում է Թաթա Սիմոնյանի ծննդյան տոնն ու ամփոփիչ համերգները ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ իրացնելու համար Հայաստանում «սխոդկա» նախատեսված չէ. լուրերը կեղծ են Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Ռու­սաս­տա­նում տե­ղի է ունե­ցել հե­ղաշր­ջում, ԱՄՆ-ում ար­գել­վել է ստրկու­թյու­նը «Ես չեմ թողել առավոտյան հեռուստաեթերը, այլ «Հանրայինն» է դադարեցրել համագործակցությունն ինձ հետ». Ժակ Հար­կա­վոր է ինչ-որ ավե­լի կա­րև­որ բան, քան հեր­թա­կան գա­գա­թա­ժո­ղո­վը և դա­շին­քի կա­րև­ո­րու­թյան մա­սին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը Հա­մա­գոր­ծակ­ցու­թյան օղա­կը խա­թար­ված է, բողոքներն ավելացել են. «Փաստ» Բու­հե­րի կա­ռա­վար­ման խոր­հուրդ­նե­րում պե­տա­կան կամ քա­ղա­քա­կան պաշ­տո­նյա­ներ չպետք է լի­նեն. նա­խա­գիծ. «Փաստ» «Հա­յաս­տանն աշ­խար­հում մի­ակ եր­կիրն է, որ չու­նի օդա­յին օրենս­գիրք». «Փաստ» Ար­դեն «իրենց դո՞ւռը» չէ. իշ­խա­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում դուրս գալ տված խոս­տում­նե­րի տա­կից. «Փաստ» Ար­ցա­խյան հիմ­նախնդ­րի շուրջ յու­րա­հա­տուկ զար­գա­ցում­ներ են ըն­թա­նում. «Փաստ» «Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ» ՀՔԾ-ից Սերժ Սարգսյանը գնացել է Մելիք-Ադամյան. նոր մանրամասներ. «Փաստ» Քննարկ­վում է կի­սա­նա­խա­գա­հա­կան հա­մա­կար­գի անց­նե­լու հար­ցը. «Փաստ» Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են
website by Sargssyan