Երևան, 16.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան «Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ» Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ» Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ» Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»


Հան­րու­թյան գլխի տակ փա­փուկ բարձ դնե­լու փո­խա­րեն ճիշտ կլի­նի հա­սա­րա­կու­թյա­նը պատ­րաս­տել բարդ իրա­վի­ճա­կին. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Հասարակության համար տնտեսական հեղափոխության արդյունքներն այդպես էլ տեսանելի չեն դառնում, բայց դրա հետ մեկտեղ կառավարությունը շարունակում է պնդել, որ տնտեսական հեղափոխությունը շարունակվում է, և հաջորդ տարի Հայաստանի քաղաքացիներն ավելի լավ են ապրելու, քան այս տարի։ 

Հատկանշական է, որ կառավարությունը 2020 թվականի բյուջեում համեմատաբար ցածր տնտեսական աճի ուղենիշ է վերցրել՝ 4,9 տոկոսի չափով, որն էլ պատճառ դարձավ, որ որոշ պատգամավորներ և փորձագետներ այն որակեն ոչ թե հեղափոխական, այլ պահպանողական և իներցիոն բյուջե։ 

Բայց այս հանգամանքը չի խանգարում վարչապետին հայտարարելու, թե այդպիսի ցուցանիշի արձանագրումը դեռևս չի նշանակում, որ դրանից բարձր աճ չեն ապահովելու։ 

Չնայած կառավարության հավաստիացումներին, թե տնտեսության զարգացման դինամիկան պահպանվելու է նաև 2020 թվականին, իրականում բոլորիս համար էլ պարզ է, որ տնտեսության համար հաջորդ տարին ռիսկային է լինելու։ 

Նախ՝ 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող գրեթե բոլոր ապրանքատեսակների վրա սկսում են տարածվել ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերն ամբողջությամբ։ 

Եվ 2020 թվականի հունվարի 1-ից թվով 699 ապրանքատեսակի մաքսային դրույքաչափերի ավելացման արդյունքում այդ ապրանքների գներն աճելու են։ 

Չնայած էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հավաստիացնում է, թե Հայաստանում ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ 2020-ից հունվարի մի շարք ապրանքների մաքսատուրքերի բարձրացման հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի գերազանցի 0,5 տոկոսը, սակայն պետք է հաշվի առնել, որ շատ հաճախ նման կանխատեսումները չեն իրականանում, և գնաճը ավելի բարձր աստիճանի է հասնում։ 

Դրույքաչափերի բարձրացման արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է նաև երրորդ երկրներից ավտոմեքենաների ներկրումը Հայաստան, որն այս տարի մեծ գումարների մուտքեր ապահովեց պետական բյուջե։ 

Սակայն գնաճի սպասումները սրանով չեն ավարտվում, քանի որ ըստ կանխատեսումների՝ կարող է տեղի ունենալ թանկացումների և գնաճի երկրորդ ալիքը, որն արդեն կապված է այլ կարևորագույն խնդրի՝ գազի գնի թանկացման հետ։ 

Ռուս լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարել է, թե ռուսական գազի գինը Հայաստանի համար չի բարձրանա մինչև 2020 թվականի գարուն, իսկ դա նշանակում է, որ հաջորդ տարվա գարնանից գազը սպառողների համար թանկանալու է։

Գազի թանկացումը շղթայական ձևով իր հետ բերելու է բազմաթիվ ապրանքների թանկացման։ Իրավիճակը կարող է ավելի բարդանալ, եթե գազը թանկանա նաև գազալցակայաններում, և քանի որ Հայաստանում գործող փոխադրամիջոցների մեծ մասն աշխատում է գազով, ապա սա բերելու է նաև փոխադրման ծախսերի ավելացման։ 

Իսկ այս ամենը չի կարող իր բացասական հետևանքները չունենալ տնտեսության մեջ, էլ չասենք, որ կարող է հիմքեր ստեղծել սոցիալական ընդվզումների համար։

Հաջորդ տարվա համար գազի և ապրանքների թանկացման խնդրին գումարվում է նաև մեկ այլ պրոբլեմ, որը կապված է Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ։ 

Վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ եթե Ամուլսարի հանքը չշահագործվի, ապա այն իր բացասական հետևանքները կունենա մեր տնտեսության և ներդրումային միջավայրի վրա, սակայն այն ակտիվիստները, որոնք փակել են դեպի հանք տանող ճանապարհը, մնում են անդրդվելի և հրաժարվում են բացել ճանապարհը և թույլ տալ, որ դրանով տեխնիկա անցնի, և իշխանության համար գրեթե հույսեր էլ չկան, թե նրանք հաջորդ տարի կարող է զիջեն իրենց դիրքերը։

Ստացվում է, որ տնտեսական առումով ներկայիս իշխանությունների համար հաջորդ տարի լուրջ մարտահրավերներ են սպասվում, որոնց հանգուցալուծմանը հասնելը մեծ ջանքեր է պահանջելու։ 

Եվ հանրության գլխի տակ փափուկ բարձ դնելու փոխարեն կառավարությունը ավելի ճիշտ կանի, որ հասարակությանը պատրաստի բարդ իրավիճակին, որպեսզի մարդիկ միանգամից անակնկալի չգան և բողոքի պոռթկումներ տեղի չունենան, հնարավոր լինի արագ հաղթահարել ստեղծված իրավիճակը։ 

Զուգահեռ՝ գտնի այն լուծումները, որոնք թույլ կտան առավել անցավ ու անցնցում հաղթահարել այդ բարդությունները:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան«Մենք 2021-22 թթ. այնքան գնաճ ենք ունեցել, որ կբավականացներ առնվազն 10 տարի այլևս գնաճ չունենալու». «Փաստ»Լինելու է պատասխանատվություն. եթե ոչ իրավական, ապա երկնային հատուցումը մի օր վրա է հասնելու. «Փաստ»Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը. «Փաստ»Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»«Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա ՍողոմոնյանՓարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Նիկոլ. «տիպային կիստայի տրանսֆորմացիա» 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՀարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներինԵրկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times Հայաստանի ներկայացուցիչները 5 մեդալ են նվաճել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Արծվանիկի բնակիչները մասնակցել են արյունատվության ակցիայինՏավուշի խնդիրը Հայաստանի խնդիրն է, և այդ խնդրի լուծումը Երևանի կենտրոնում է. Վահե Հովհաննիսյան Ջուր չի լինի Տարածաշրջանում նոր ճգնաժամի բռնկումն ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա․ Տիգրան Աբրահամյան Հայաստանը՝ ռուսական գաղութ. Փաշինյանի մնալով սա ենք ունենալու՝ լավագույն դեպքում.Սողոմոնյան Տավուշը չի՛ հանձնվելու. Սվետլանա ԱճեմյանԴոլարի, եվրոյի, ռուբլու փոխարժեքն՝ այսօր Բլինկենը կոչ է արել խուսափել Մերձավոր Արևելքում էսկալացիայից 10 տարի առաջ այս օրը ՀՀ վարչապետ նշանակվեց Հովիկ Աբրահամյանը. ինչո՞վ է աչքի ընկել նրա պաշտոնավարումը Բոլորը կարող են գնել. նոր տեխնոլոգիան արևային մարտկոցները կդարձնի ավելի հզոր և 70%-ով ավելի էժանԱրևմուտքը հրապարակեց «արևմտամետների» գինը ՀՀՄ-ն Գյումրիում գրասենյակ բացեցԱԹՍ-ների հարձակում ՌԴ Բելգորոդի մարզում․ կա տուժած Կուրիլյան կղզիներում արթնացել է Էբեկո հրաբուխըFreedom House-ը արձանագրում է Հայաստանի ձախողումները Սոչիի բնակիչներին նախազգուշացրել են վերահաս վտանգի սպառնալիքի մասին Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել. մանրամասներ