Երևան, 23.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ» Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Միայն «դրսինները». «Փաստ» Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»


Դե­կո­րա­ցի­ա­նե­րը իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար եր­կա­րա­ժամ­կետ խնդիր չեն կա­րող լու­ծել. «Փաստ»

Վերլուծական

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանափոխությունից նույնիսկ մեկուկես տարի անց էլ Նիկոլ Փաշինյանը շարունակում է այնպիսի քայլերի դիմել, որոնցով սպասումներ կառաջացնի հասարակության շրջանում: 

Քանի որ կառավարության կատարած քայլերը իրենց տեսանելի արտացոլումը չունեն մարդկանց կյանքում՝ դրական փոփոխությունների տեսքով, ապա Փաշինյանին մնում է անընդհատ փորձել ցույց տալ, թե բարեփոխումների գործընթաց կա, տնտեսական հեղափոխությունը լիովին իր ընթացքի մեջ է և այլն: 

Սակայն եթե իրադարձությունները դիտարկում ենք խորքային առումով, ապա պարզ է դառնում, որ պետական կառավարման համակարգում մեծ թափով փոփոխություններ են ընթանում, սակայն դրանց անհրաժեշտությունը և արդյունավետության մակարդակը դեռ հարցականի տակ է: 

Այսպես, փոփոխությունների առյուծի բաժինը վերաբերում է կառավարության կազմում իրականացված կառուցվածքային փոփոխություններին: 

Նախ՝ վերացվեց առաջին փոխվարչապետի պորտֆելը, ապա անցում կատարվեց նախարարությունների միավորման գործին: 

17 նախարարությունը կրճատվեց՝ դառնալով 12, կառուցվածքային փոփոխություններ տեղի ունեցան նաև կառավարության և նախարարությունների տարբեր ստորաբաժանումներում: 

Այս օրերին էլ իշխանությունների նախաձեռնությամբ ձևավորվում է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, սակայն ամեն ինչ սրանով չի ավարտվում, և տեղի ունեցածը կառուցվածքային փոփոխությունների միայն մի փոքր մասն է, քանի որ լուրջ փոխատեղումները դեռ առջևում են: 

Եվ արդեն իսկ նշմարվում են սահմանադրական փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ իշխանությունների մտադրությունները, որի շրջանակում, ըստ ակտիվ շրջանառվող տեղեկությունների, տեղի է ունենալու նոր դատական համակարգի ձևավորում՝ մասնավորապես վերակազմավորվելու է Սահմանադրական դատարանը և, ինչպես տեղեկություններ են շրջանառվում մամուլում, դիտարկվում է ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի լիազորությունների միավորման հարցը:

Նպատակադրում կա ստեղծել նաև «Հակակոռուպցիոն կոմիտե», իսկ Կոռուպցիոն հանցագործություններով զբաղվող մարմինների գործառույթների փոխանցումը նորաստեղծ հակակոռուպցիոն մարմնին ենթադրում է գործող կառույցների վերակազմավորում, ընդհուպ մինչև լուծարում: Եվ պատահական չէ, որ տեղեկություններ են շրջանառվում, որ նոր հակակոռուպցիոն մարմնի ստեղծմամբ վերջնականապես լուծարվելու է ՀՔԾ-ն: 

Անվանական փոփոխություններից անմասն չեն նաև ուժային կառույցները, որի վերջին օրինակն էլ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության ստեղծումն էր գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնի փոխարեն: 

Ու ամենահետաքրքիրն այն է, որ պահպանվում է հավանականությունը, թե նույնիսկ նորաստեղծ կառույցները կարող են կրկին փոխել իրենց անունները, միավորվել այլ կառույցների հետ և այլն: 

Սակայն մարդկանց մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ են իշխանությունները նախատեսում լայն թափով կառուցվածքային փոփոխություններ ձեռնարկել, երբ դրանց արդյունքները հասարակության համար շատ չնչին են: 

Բնականաբար այս գործընթացը տեղավորվում է իշխանությունների իմիտացիոն քաղաքականության շրջանակում, թե առաջընթաց կա, բարեփոխումներ են ընթանում, բարելավվում է օրենսդրական դաշտը, սակայն դրանով միայն ֆոն ապահովելու խնդիր է լուծվելու: 

Բացի այդ, նոր կառույցների ստեղծումը բարդացնելու է կառավարման համակարգի գործունեությունը, քանի որ որոշակի ադապտացիոն փուլ է պետք, որպեսզի նորաստեղծ կառույցները սկսեն արդյունավետորեն գործել:

 Մեկ ուրիշ խնդիր է նաև այն, որ իշխանությունները նպատակ են հետապնդում պետական կառավարման համակարգը վերաձևել այնպես, որ ինչքան հնարավոր է այն ծառայի իրենց քաղաքական շահերին: 

Այնուամենայնիվ, իշխանությունները դեռևս չեն գիտակցում, որ դեկորացիաների միջոցով միայն կարճ ժամանակ են շահում, իսկ երկարաժամկետ կտրվածքում տանուլ են տալիս:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Իրավիճակը հասցրել են բախման. իշխանությունը դելիմիտացիայի և դեմարկացիայի անվան տակ հողեր հանձնելու գործընթացի մեջ է. Տիգրան Աբրահամյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը«ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛րՃապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համարԱրևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե ՀովհաննիսյանՍտեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ ՏավուշիցԶորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա ՍողոմոնյանԿյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ, տեխնիկական բազան. Հրայր ԿամենդատյանԴոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում կկայանա Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորում «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի ընդվզման կոչը Դիվանագիտական դաշտում սխալ թույլ տալը կարող է լինել ճակատագրական, մանավանդ Հայաստանի համար. Արշակ Կարապետյան Առաջիկա օրերին մագնիսական փոթորիկ է սպասվում Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում