ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՆՈՅԵՄԲԵՐԻ)․ Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ
ՀասարակությունՏՈՆԵՐ
Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝ Զինված ուժերի օր, Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1932 - ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։
1956- վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:
1974- վախճանվել է խորհրդահայ նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլ յան):
1982- վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):
1988- սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մինգեչաուրում: Սկսվել է հայերի մասսայական արտաքսումը Ադրբեջանից Հայաստան:
1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:
2006-Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:
2007-վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:
2015-Ուկրաինայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը հայտարարել է, որ հեռանում է Կիևում Միչուրինի թիվ 31 հասցեում գտնվող շքեղ առանձնատնից՝ դրա շուրջ ծագած կոռուպցիոն սկանդալի պատճառով:
ԱՇԽԱՐՀ
479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը :
1620 «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքները ափ են իջել Հյուսիսային ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:
1694 - ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:
1783- տեղի է ունեցել մարդու՝ օդապարիկով առաջին թռիչքը:
1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի «կոնտինենտալ շրջափակումն» սկսելու մասին:
1811– վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:
1836 —սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:
1862– ծնվել է վրացի նկարիչ Գեորգի Գաբաշվիլին:
1877– ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:
1916–Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է «Բրիտանիկ» շոգենավը, որը հանդիսանում էր «Տիտանիկի» երկվորյակշոգենավը:
1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստալինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:
1967– վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:
1979– ցուցարարները այրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատան շենքը:
1980– տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:
2011 —վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող էնի Մակկերֆին:
2013 —սկսվել է Եվրոմայդանը, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել բազմահազարանոց հանրահավաք:
Կամո Խաչիկյան