Քանի դեռ ապավինում են պոպուլիզմին, վարկանիշն էլ շարունակաբար անկում է գրանցելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանափոխությունից հետո բազմիցս քննարկվել է այն թեման, որ հասարակության ներսում ատելության և թշնամանքի մթնոլորտը մտահոգիչ չափերի է հասել: 

Եվ այս մթնոլորտի ստեղծման գործում իշխանությունները և մասնավորապես Նիկոլ Փաշինյանն իրենց ուրույն դերակատարությունն ունեն՝ հանրությանը սևերի և սպիտակների բաժանելու, ասֆալտին փռելու և պատերին ծեփելու մասին կոչերով, ինչպես նաև ընդդիմադիրների նկատմամբ անհանդուրժողականություն սերմանելու քայլերով: 

Ավելին, այդ ամենը հատկապես Փաշինյանն ու լևոնտերպետրոսյանական ողջ թիմը իրականացրել են նաև ընդդիմադիր եղած ողջ ընթացքում: 

Հիմա էլ իշխանության յուրաքանչ յուր քննադատ թիրախավորվում է, պիտակավորվում, ընդդիմադիր լրատվամիջոցները ճնշումների տակ են հայտնվում, իսկ սոցցանցերում իշխանական ֆեյքերը հայհոյանքների տարափ են տեղում իրենց ոչ հաճո մարդկանց հասցեին: 

Եվ պատահական չէ, որ ստեղծված իրավիճակի անընդունելի լինելու մասին բոլոր ահազանգերն ուղղակի անտեսվում են իշխանությունների կողմից: 

Իհարկե, իշխանության այսպիսի գործելակերպը չի կարող հակառակ էֆեկտը չունենալ, հասարակության շրջանում գեներացված ատելության այդ էներգիան մի օր շուռ է գալու հենց իրենց դեմ, բայց սա չի խանգարում, որ Փաշինյանն ատելության մթնոլորտի ստեղծման հարցում մեղքը գցի ժողովրդի վրա, թե իբր ոչ թե ինքն է ատելություն սերմանում, այլ ժողովուրդն է ատելությամբ լցված նախկինների նկատմամբ։ 

Նախկինների հարցում բան չենք ասի, իսկապես նրանք հաջողացրել էին իրենց հանդեպ հակակրանքի մեծ դոզա հավաքել, ինչի արդյունքում էլ Փաշինյանն ու իր թիմը հայտնվեցին իշխանության ղեկին: 

Սակայն բանն այն է, որ հիմա յուրաքանչյուր պատեհ առիթի դեպքում հենց Փաշինյանն է անընդհատ հիշում նախկիններին և նրանց մեղադրում նաև այսօրվա ամեն մի ձախողման համար: 

Այս լույսի ներքո էլ կարող ենք դիտարկել վարչապետ Փաշինյանի՝ Իտալիա կատարած այցի ընթացքում տեղի ունեցած միջադեպը, երբ Միլանի հայ համայնքի հետ ունեցած հանդիպման ժամանակ մի հայ կին վարչապետին մեղադրեց ատելության քարոզի և սխալ քաղաքականություն վարելու հարցում, սակայն վարչապետը փոխանակ փարատեր այդ կնոջ մտահոգությունները, ատելություն տարածելու պատասխանատվությունը իր վրայից գցեց ժողովրդի վրա և նորից հիշեց նախկիններին՝ բա, Սերժ Սարգսյանն այսպես, բա, Ռոբերտ Քոչարյանն այնպես: 

Հասկանալի է, որ վարչապետը ամեն մի անկյունում ուզում է դավադիրներ տեսնել, բայց արդեն զավեշտալի է, որ բանը հասնում է նրան, որ վերջինս նախկին նախագահներին մեղադրում է Մեղրին փոխանակելու և Արցախի 7 շրջանները հանձնելու մտադրության մեջ: 

Նախ՝ Փաշինյանի հայտարարությունը վայել չէր պետության ղեկավարին, քանի որ վերջինս առանց փաստերի, ինչ-որ կցկտուր դրվագների միջոցով փորձում է ցույց տալ, թե իբր ինքը Արցախյան հակամարտության հարցում զիջողական դիրքորոշում չունի, ինչպիսի դիրքորոշում ունեին նախկինները, սակայն եթե Փաշինյանի դիրքերը բանակցային հարթակում այդքան ամուր են, ինչո՞ւ է վերջինս այդքան հաճախ հիշում նախկիններին ապագային նայելու փոխարեն: 

Եվ, ինչպես միշտ, իր ելույթի ընթացքում ձեռքի հետ էլ վարչապետը խոսեց անչափելի թալանից և կոռուպցիայից: Արդեն օրինաչափություն է դարձել, երբ Փաշինյանը իր գործունեության արդյունքները չի կարողանում ներկայացնել ժողովրդին, սկսում է խոսել վիրտուալ կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացից, որի արդյունքները հանրության համար այդպես էլ մշուշոտ են մնում. Փաշինյանը խոստացել էր, որ միլիարդավոր դոլարներ է բյուջե մուտք անելու, սակայն դրանք այդպես էլ մնացին հայտարարությունների մակարդակի: 

Ելույթի վերջում Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե ինքը շարունակում է մնալ բարձր վստահություն ունեցող գործիչ՝ պնդելով, թե ինքը հրաժարականի մասին մտածելու կարիք չունի այնքան ժամանակ, քանի դեռ ունի ՀՀ ժողովրդի վստահությունը: 

Սակայն եթե վարչապետը վստահության խնդիր չունի, ապա ինչո՞ւ է ծանր տանում ամեն մի քննադատական խոսք: 

Վստահության մեծ պաշար ունեցող երկրի ղեկավարը պետք է շատ բնական համարեր քննադատությունները և փաստարկեր իր իրավացիությունը։ Ավելին, ականջալուր լիներ քննադատություններին, այլ ոչ թե ամեն անգամ հունից դուրս գար: 

Այնինչ, Փաշինյանի հայտարարությունից տպավորություն է ստեղծվում, թե վերջինս զգում է, որ իր վարկանիշը մեծ արագությամբ անկում է ապրում, և ուզում է ինքնահաստատվել նախկինների հաշվին: 

Բայց քանի դեռ վարչապետը չի սովորել պատասխանատվությունը վերցնել իր ուսերին և պոպուլիզմին չապավինել, իր վարկանիշը շարունակաբար անկում է գրանցելու:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Լոռեցյանը, նրա վարորդն ու ակումբի նախագահը ձերբակալվել են Պետբյուջեի հարկային մուտքերը կանխատեսվում են 1 տրլն 602 մլրդ դրամի չափով. ՀՀ ֆիննախ «Եթե հարցս չլուծեն, երակներս կտրելու եմ, արյունը լցնեմ Կառավարության դիմաց». ցուցարար 10–ամյա տղայի երկու մատներն անդամահատել են պայթուցիկ սարքի օգտագործման հետևանքով (ֆոտո) Արցախի հարցը նախկինների կողմից տոտալ շահարկվում է. Մարուքյան «Մեր զինվորների օրգաններով փող են աշխատում» (տեսանյութ) «Աբմողջ ներքին օրգանները վնասված են, շորերը պատռված, երեխուս քարշ են տվել դիտակետ սարքել ինքնասպանություն». մահացած զինծառայողի մայր Այս իշխանությունը որքանո՞վ է պարտք Սերժ Սարգսյանին իշխանության գալու համար․ Գևորգ Պետրոսյան ՀՀ ԱԺ յուրաքանչյուր խմբակցությունում փորձագետների թիվը կարող է ավելանալ մեկով Մեզ համար ի՞նչ տարբերություն՝ գոմը խելացի է, թե ոչ, եթե կովը թրիքի մեջ է. Փաշինյան Երբեմն պատգամավորներն են նենց բաներ գրում, որ ուզում ես պատուհանը բացես ու ... «Էս ի՞նչ չուզող հարեւանի տրամաբանություն է. մեկի հարցը լուծում ես՝ մյուսը գալիս կառավարության դեմն է պառկում». Փաշինյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ)․ Հա­յաս­տա­նը դար­ձել է մի­ու­թե­նա­կան հան­րա­պե­տու­թյուն «Գ.Ծառուկյան» հիմնադրամի շնորհիվ իջևանցի զինծառայողների 100-ավոր հարազատներ մեկնել են Արցախ Դեսպանատունը հաստատել է՝ ԱՄԷ-ի նախագահի որդին Հայաստան եկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համատեղ աշխատանքը կշարունակեն հաջորդ տարվա սկզբին Մեծ վտանգ. Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը կա­րող են ո՛չ «ոչ բռնի» և ո՛չ «թավ­շյա» մե­թո­դով զավ­թել «սո­րո­սիկ­նե­րը» Ի՞նչ են նշա­նա­կում աշ­խա­տա­ժա­մա­նա­կի նոր­մալ և առա­վե­լա­գույն տև­ո­ղու­թյուն հաս­կա­ցու­թյուն­նե­րը Կհստա­կեց­վի գույ­քա­հար­կի ար­տո­նու­թյուն­նե­րից օգտ­վող զին­ծա­ռա­յող­նե­րի շրջա­նա­կը․ «Փաստ» Աֆան­դյանն ընդ­դեմ «Անե­լի­քի». գոր­ծար­քի ման­րա­մաս­նե­րը՝ առա­ջին ձեռ­քից
website by Sargssyan