Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը

tvzvezda.ru-ն «Դաժան «նվերներ» ահաբեկիչներից. ինչպես են ընթանում ականազերծման աշխատանքները Հալեպում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հալեպի շուրջ ընկած ականապատ տարածքները հեկտարների են հասնում: 

Ստուգել բոլոր տարածքները և դրանք անվտանգ դարձնել օգնում են սակրավորները Հայաստանից: Ներկայումս սիրիական Հալեպի շրջակայքում մարդասիրական աշխատանքներ կատարող հայ սակրավորները աշխատում են Այզազ բնակավայրում: 

Տների բակերը բառիս բուն իմաստով ցանված են հակահետևակային ականներով, չպայթած արկերով և բեկորներով: 

Հաճախ վտանգավոր գտածոն արտաքինից նման է լինում հրետանային արկի, բայց իրականում ահաբեկիչները այն դարձրած են լինում պայթուցիկ սարք: Եվ նման «անակնկալներ» կարող են լինել ցանկացած բակում: 

Գրոհայինները հեռանալիս դրանցից տասնյակներով են տեղադրել, որպեսզի ինչքան հնարավոր է՝ երկար ժամանակ խաղաղ բնակչության շրջանում զոհեր լինեն: 

Հայ սակրավորները հետևողական կերպով սանրում են տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրը: 

Տների ներսում աշխատելիս որպես կանոն ականորսիչն անօգուտ է, քանի որ աշխատանքին խանգարում են պատերի մեջ գտնվող էլեկտրալարերը և մետաղական մասերը, և այդ իսկ պատճառով սակրավորները օգտագործում են «Կորշուն» հատուկ սարքավորումը: 

Ականազերծումից հետո քարտեզագրվում են անվտանգ հատվածները, իսկ տեղի բնակիչները շտապում են այդ տարածքները օգտագործել գյուղատնտեսական նպատակներով:

Կամո Խաչիկյան

Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան. կան հոսպիտալացվածներ Գողության համար հետախուզվող 31-ամյա Օլեսյան հայտնաբերվել է Կոմիտասի պողոտայում Երեք տղամարդու բերման են ենթարկել. Նրանց մոտ գտել են ծալովի դանակ, մարիխուանա, «G 231» եւ «Ակինետոն» հաբեր Քննարկվել է ճանապարհային քարտեզով 2020 թվականի համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքը Փաշինյանը Մարտի 1–ին քաղաքացիներին հրավիրում է երթի ՀՀ նախագահը նոր նշանակում է արել Կառավարությունը չի միջամտի բուհերում հայոց լեզվի եւ պատմության բացառման հարցին. նախարար Արարատ Միրզոյանը ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն դիտարկող առաքելությունների հրավերներ է ուղարկել Փետրվարի 17-ից 23-ը հայտնաբերվել է ոչ սթափ 76 վարորդ Ողբերգական ու խոշոր վթար՝ Բերդ-Այգեձոր ճանապարհին. չորս մարդ մահացել է, եւս չորսը վիրավոր է Քարոզարշավին բուհերի ներգրավվածություն չի եղել եւ չի լինելու. Արայիկ Հարությունյան Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առթիվ 17-ամյա պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ․ Հրազդանի ոստիկանների բացահայտումը «Ես էլի մնում եմ իմ պնդմանը, որ դա հովազ էր». հարձակման ենթարկված քաղաքացի Խոշոր ու ողբերգական վթար Տավուշում. «ՎԱԶ 2107»-ը մխրճվել է «ՄԱԶ» բեռնատարի մեջ. կա 1 զոհ, 7 վիրավոր (ֆոտո) Եղանակը Հայաստանում. Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են տեղումներ 2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան (վիդեո) «Հիմա պատերազմի դաշտում ենք. հաջորդ քայլը Սպիտակ տունն է». Րաֆֆի Համբարյանը՝ Ցեղասպանությունը ճանաչելու մասին Կեղծ ռումբի մասին ահազանգ է ստացվել նաեւ «Շիրակ» օդանավակայանում
website by Sargssyan