Ռուսաստանում Կոմիտաս են երգում և ծանոթանում հայկական մշակույթին

dvnovosti.ru-ն «Քաղաքային խորհրդի պատգամավորը Խաբարովսկում կայացած Հայկական մշակույթի օրերին երգել է մի քանի երգ» վերնագրով հոդվածում գրում է, որ Խաբարովսկում կայացել են Հայկական մշակույթի օրեր, և այս տարի դրանք նվիրված են եղել հանրահռչակ կոմպոզիտոր Կոմիտասին։ Տոնական առաջին օրը անցել է «Սավկինո» կինոթատրոնում։ 

Հենց այդտեղ էլ կազմակերպվել է հայկական մշակույթի խորհրդանիշների ցուցահանդես։ Հյուրերը հնարավորություն են ունեցել տեսնել Արարատ սարը, խաչքարերը, հայկական դպրոցական գրքերը, ինչպես նաև հայկական այբուբենը և հայկական գորգերը։ Ամեն ինչ ուղղված է եղել նրան, որ հյուրերը ծանոթանան հայ ժողովրդի հնագույն մշակույթին, նրա բազմահազարամյա պատմությանը և յուրահատուկ ավանդույթներին։ 

Անգամ այս առիթով առաջին անգամ Խաբարովսկ է ժամանել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։ Իսկ ինչ տոն առանց երգի։ 

Կինոթատրոնի դահլիճից հնչել են տաղանդավոր կոմպոզիտոր և բանաստեղծ Կոմիտասի երգերը։ Շնորհիվ Կոմիտասի աշխատանքների և գիտական հետազոտությունների, պահպանվել է հայ ժողովրդի երաժշտական ժառանգությունը։

 Որոշ կոմպոզիցիաներ է կատարել նաև քաղաքային խորհրդի պատգամավոր Տարոն Գրիգորյանը։ Սկզբից նա երգել է մի այնակ՝ առանց երաժշտական ուղեկցության, ապա նաև «Տրիումֆ» երաժշտական կոլեկտիվի կազմում։ 

Միջոցառումը ավարտվել է Կոմիտասի մասին պատմող կինոնկարի ցուցադրությամբ։

 

Կամո Խաչիկյան

Զոհեր կան նաեւ Կոտայքի մարզից. Անունները հայտնի են ՊՆ-ն կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ) Հյուսիսային ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնածավալ հարձակման. ունենք զոհեր. Արծրուն Հովհաննիսյան «Պատերա՞զմ են հայտարարել, պատերազմ կստանան» (տեսանյութ) Արծրուն Հովհաննիսյանը՝ Գետաշենը և Շահումյանը վերցնելու մասին Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան Որ տարածքում են հիմնականում գործում մեր դեմ կիրառվող թուրքական F-16-երը Հայտնի է թուրքական F-16 կործանիչի կողմից խոցած օդանավի հայ օդաչուի անունը Ադրբեջանի ձախողված հարձակման հետևանքները Կրկին օդում են Թուրքիային պատկանող F-16 կործանիչները. օդաչուների խոսակցություններն արձանագրված են Շուշան Ստեփանյանը նոր տեղեկություն է հայտնում Զոհված զինծառայողների ընտանիքները 20 հազար դոլար միանվագ գումար կստանան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 10:00-ի դրությամբ Ոչնչացվել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը (Տեսանյութ) Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է.Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. Ամբողջ գիշեր մարտական գործողություններ են ընթացել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը մեկնում է Արցախ Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կործանիչ իսկանդերը` ազեռբառանների ահ ու սարսափ
website by Sargssyan