Բարեկարգված ճանապարհների եզրերին տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ
БлогՀայաստանում երթևեկությունը առավել անվտանգ դարձնելու նպատակով բարեկարգված ճանապարհների եզրերին տեղադրվել են նոր սերնդի ազդանշանային սյուներ, որոնք անդրադարձնում են լույսը և վարորդին օգնում կողմնորոշվել երթևեկության ժամանակ:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ցավով պետք է նշեմ, որ նախկինում արձանագրվել են դեպքեր, երբ այդ սյուները վնասվել և նույնիսկ գողացվել են մեր իսկ քաղաքացիների կողմից։ Ուստի, բոլորիս անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում ենք քաղաքացիներին բարեխղճորեն վերաբերվել գույքին, իսկ նման դեպքերի ականատես լինելու դեպքում դիմել իրավապահ մարմիններին, որպեսզի վերջիններս ձեռնարկեն պատասխանատվության ենթարկելու համապատասխան միջոցներ»,- գրել է Պապիկյանը: