Լևոն Արոնյանը չի մասնակցի Երուսաղեմի Գրան Պրիին

Լևոն Արոնյանը առողջական խնդիրների պատճառով չի մասնակցի դեկտեմբերի 11-ից 23-ը Երուսաղեմում տեղի ունենալիք Գրան Պրի մրցաշարին: Այս մասին հայկական շախմատի առաջատարը հայտնել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:

«Երկար մտածելուց և ՖԻԴԵ-ի նախագահ պարոն Դվորկովիչի թույլտվությունը ստանալուց հետո որոշում եմ ընդունել հրաժարվել Երուսաղեմում տեղի ունենալիք ՖԻԴԵ-ի Գրան Պրի մրցաշարի մասնակցությունից: 

Ցավոք, Գրան Պրիի անցկացման ժամկետը համընկնում է իմ շնչառական խնդիրների հետ կապված բուժման կուրսի ժամկետին: 

Բուժում ստանալուց հետո կվերադառնամ ավելի առողջ և ավելի ուժեղ»,- գրել է Արոնյանը:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը դուրս է եկել Grand Ches Tour-ի եզրափակիչ, որտեղ նրա մրցակիցները կլինեն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, չինացի Դին Լիրենը եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Եզրափակիչ մրցաշարը տեղի կունենա դեկտեմբերի 2-ից 8-ը Լոնդոնում։

Անցած շաբաթ գրանցվել է 129 արտակարգ դեպք. զոհվել է մեկ, փրկվել՝ 7 քաղաքացի Արագածոտնի մարզում վագոն-տնակ է այրվել. 9 հոգանոց ընտանիքն անօթեւան է մնացել (ֆոտո) Կոչ ենք անում հանրությանը չտրվել ապատեղեկատվությանը. Ստյոպա Սաֆարյանը հայտարարություն է տարածել ԵՄ-ը ցանկանում է օտարերկրյա ներդրումների պաշտպանության հարցում համաձայնության հասնել Չինաստանի հետ Գլոբալ կորպորատիվ վարկային համակարգը անհրաժեշտ է վերանայել․ Թիմ Կուկ 80-անց կինը Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում եւ 2019 թվականի «Բենթլի» էր բերում իր հետ. Շուշան Ներսիսյան Արագածոտնի մարզում 24 տոննա ցորենով բարձված КамАЗ մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է N զորամասի գումարտակներից մեկում հայտարարվել է ուսումնական տագնապ. ՀՀ ՊՆ ՀՀ սահմանին գազի գնի բարձրացման հետևանքով առաջացած ֆինանսական բեռը թողնված է «Գազպրոմ Արմենիայի» վրա. Tert.am ՃՈ-ն հունվարի 13-ից 19-ը պահպանվող հատուկ տարածք է տեղափոխել 131 մեքենա ՀՀ-ում կարելի կլինի հանրաքվե անցկացնել՝ 25 հազար ստորագրություն հավաքելով. քննարկում խորհրդարանում Տասը պետական մրցանակ կսահմանվի Հայաստանում. պատգամավորները քննարկում են նախաձեռնությունը ՍԱՏՄ-ն օգտագործելու է վերահսկման ողջ գործիքակազմը (ֆոտո) ԲՀԿ-ն և Գագիկ Ծառուկյանը պետք է լինեն հանրային պատվերը ձևակերպողը Իրանը կարող է դուրս գալ ՄԶՉՊ-ից. Զարիֆ Նիդերլանդների ԱԳ նախարարը պաշտոնական այցով կժամանի Հայաստան. նրան կընդունի նաեւ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի ոստիկանները ապօրինի որսի դեպք են բացահայտել․ վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն էժանացել է ավելի քան 2 դրամով «Մեզ ոչ ոք չի լսում»․ մսագործները դադարեցրին ակցիան, վաղը ճանապարհներ են փակելու Մարդու իրավունքների պաշտպանը վարույթ է սկսել մորթը սպանդանոցներում իրականացնելու հարցով
website by Sargssyan