«Հեքիաթային է լինելու». Հասմիկ Խոջյանը նոր ֆոտոշարք ունի

Սերիալային դերասանուհի Հասմիկ Խոջյանը BRAVO.am-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը, իսկ զրուցել ենք ոչ միայն լուսանկարահանումներից, այլեւ 2020 թվականից իր սպասելիքների մասին:

«Սիրում եմ ֆոտոշարքեր իրականացնել: Անընդհատ մտքումս տարբեր մտահղացումներ եմ ունենում, որոնք վերջերս միշտ չէ, որ ստացվում է կյանքի կոչել: Այս մեկի գաղափարն էլ իմն է, հեղինակը 17-ամյա լուսանկարիչ Նարե Կարապետյանն է, ում հետ համագործակցելու մի շարք առիթներ եմ ունեցել: Գոհ եմ վերջնական արդյունքից: Նարեն, չնայած երիտասարդ տարիքին, լավ աչք ունի, կարողանում է գեղեցիկ կադրեր ստանալ, բացի այդ, լավ մշակում է լուսանկարները, ինչը նույնպես շատ կարեւոր է»,- ասել է նա:

Հասմիկ Խոջյանը


Ինքնանկարների սիրահար չէ.«Չեմ կարողանում սելֆի անել, դրա համար, ինձ թվում է, հատուկ հմտություն է պետք, որին ես չեմ տիրապետում: Համացանցում բավական ակտիվ եմ, ինչն իմ մասնագիտությունն է պահանջում. գրեթե ամեն օր հրապարակումներ եմ անում ու հնարավորինս հետեւում դրանց մեկնաբանություններին»:

Հասմիկ Խոջյանը


Դերասանուհին նախատոնական տրամադրություն ունի.«Անհամբերությամբ եմ սպասում տոներին, սկսել եմ արդեն պատրաստվել, նույնիսկ նվերներ եմ գնել: Տրամադրվածությունս այլ է, մեծ սպասելիքներ ունեմ: Եղել են դեպքեր, երբ Ամանորն աշխատանքային միջավայրում եմ անցկացրել, բայց ինձ համար այն ընտանեկան տոն է: Նոր տարին սիրում եմ անցկացնել տանն՝ ընտանիքիս հետ: Այս տարի մի փոքր այլ կերպ եմ որոշել նշել, բայց դեռ չեմ ցանկանում բարձրաձայնել՝ ինչպես: Ասում են՝ ինչպես դիմավորես, այնպես էլ կանցնի. 2020-ն ինձ համար հեքիաթային տարի է լինելու»:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Նարե Կարապետյանի

Շարունակվում են բողոքի ակցիաները Ամուլսարում. Օրվա լրահոսը՝ մեկ տողով Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Բեյրութի փայթյունից փրկված հայը Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել․ NNA (տեսանյութ) Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են. Արթուր Ղազինյան Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ Չի կարող լինել վերադարձ անցյալին. Սերժ Սարգսյանը պատասխանում է հարցերին (տեսանյութ) Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 24-ամյա վարորդի երկվորյակ եղբայրը տեղոոմ մահացել է Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր Գյումրիում պոլիէթիլենային պարկի մեջ նռնակ է հայտնաբերվել Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ Դեպայը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը Հղիներ, տարեց մարդիկ, երեխաներ. Մոտ 80 քաղաքացի մնացել են Բագրատաշենի անցակետում
website by Sargssyan