Երևան, 24.Ապրիլ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ


«Հայ­կա­կան կող­մը պետք է ասեր՝ կա՛մ բա­նակ­ցում ենք այլ հար­ցե­րի շուրջ, կա՛մ ընդ­հան­րա­պես բա­նակ­ցու­թյուն­ներ չենք վա­րում». «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանը բանակցելու ցանկություն կա՛մ ընդհանրապես չունի, կա՛մ էլ ցանկություն ունի բանակցել բացարձակապես այն օրակարգով, որը շարադրել է իր կողմից տարածած փաստաթղթի մեջ։ 

Այս կարծիքին է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը, որը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը, ինչպես նաև ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովին պաշտոնական Բաքվի կողմից շրջանառության մեջ դրված փաստաթղթին։ 

Ըստ այդ փաստաթղթի, «առաջին քայլը հայկական զինված ուժերի անառարկելի դուրսբերումն է Լեռնային Ղարաբաղի շրջանից և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներից, երկրորդը՝ ադրբեջանական բնակչության վերադարձը` անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումների պահպանմամբ, ինչպես նաև տարածաշրջանում հաղորդակցությունների բացումը»: 

«Այստեղ չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչպիսին է մեր դիրքորոշումը։ Մամուլի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը խոսել է բացառապես խաղաղասիրական բնույթի գործողությունների, լրագրողների փոխայցելությունների, վստահության մթնոլորտ ձևավորելու և այն խորացնելու մասին։ 

Իսկ ավելի ուշ Զոհրապ Մնացականյանը Բրատիսլավայում կայացող ԵԱՀԿ 26-րդ նախարարական համաժողովի ժամանակ իր ելույթում մի շատ կարևոր շեշտադրում արեց։ Նա, իհարկե, շարադրեց նաև Հայաստանի մոտեցումներն ու սկզբունքային դիրքորոշումները՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից տարածված հայտարարության, բայց այստեղ կարևոր մեխը հետևյալն էր. Զ. Մնացականյանը հանդիպումը չորակեց որպես բանակցություն, այլ որակեց կոնսուլտացիա՝ իր ելույթում նշելով, որ դեկտեմբերի 4-ին կոնսուլտացիաներ է ունեցել Ադրբեջանի իր գործընկերոջ հետ։ 

Սա չափազանց կարևոր ձևակերպում է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը, որը տևել է ավելի քան երեք ժամ, ըստ քաղաքագետի, բավականին բարդ է ընթացել։ 

«Ադրբեջանը փորձել է իր օրակարգը բերել և հրամցնել։ Ինչ վերաբերում է հայկական կողմին, մի քիչ դժվարանում եմ պատկերացնել, թե ինչի մասին է մեր կողմը երեք ժամ շարունակ բանակցել։

 Դժվար է ասել նաև, թե ինչի մասին է շարունակելու բանակցել հայկական կողմը, ըստ պայմանավորվածության, հունվարին հանդիպելու պարագայում»,-հավելեց Ս. Սարգսյանը։ 

Քաղաքագետը հիշեցրեց՝ Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ բոլոր բանակցությունները վարվելու են այնպես, որ մեր հանրությունը տեղյակ լինի, թե ինչի մասին են բանակցում Հայաստանն ու Ադրբեջանը. 

«Կարծում եմ՝ հանրությունն իրավունք ունի իմանալ, թե ինչից են խոսել արտգործնախարարները. եթե Ադրբեջանը չի հրաժարվել իր օրակարգից և խոստացել է խոսել բացառապես իր ներկայացրած օրակարգի շուրջ, ապա ինչի՞ մասին է խոսել հայկական պատվիրակությունը։ 

Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ ԵԱՀԿ-ում մեր դեսպանը հայտարարել էր, թե նման ձևով փաստաթղթի տարածումը թուլության նշան է։ 

Թուլության նշան չէ. Ադրբեջանին բանակցություններն անհրաժեշտ չեն, և Ադրբեջանը պատրաստվում է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով։ 

Ադրբեջանն անգամ չի էլ թաքցնում իր ցանկությունները, և դրանց մասին պարբերաբար հայտարարում է։ Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը գնալու է ռազմական արկածախնդրության և մեր բոլոր ռեսուրսները պետք է կենտրոնացնենք մեր Զինված ուժերի շուրջ»։ 

Սուրեն Սարգսյանը մեկ այլ հանգամանք էլ առանձնացրեց. «Կարծում եմ՝ խնդրի խաղաղ կարգավորմանը չեն օգնել, և, ընդհակառակը, խանգարել են նաև Հայաստանից հնչող իրարամերժ հայտարարությունները։ 

Նախ՝ ասվում է, որ Արցախը պետք է լինի բանակցությունների լիիրավ անդամ, և, միևնույն ժամանակ, այդ ֆոնի վրա նշվածին հակասող «Արցախը Հայաստանն է և վերջ» հայտարարությունն է հնչում։ 

Բնական է, որ Ադրբեջանում հասկանում են, որ Հայաստանը նույնպես բանակցելու հեռանկար չի տեսնում, բայց առաջին հերթին այդ հեռանկարը չի տեսնում Ադրբեջանը, և ռազմական գործողություններ նախաձեռնողը, բնականաբար, հենց Ադրբեջանն է լինելու»։ Ինչ վերաբերում է Բաքվի կողմից տարածած փաստաթղթին, Սուրեն Սարգսյանը շեշտում է. 

«Չափազանց կարևոր է հաշվի առնել, թե երբ է տարածվել այն։ Այսինքն, գալ բանակցությունների մասնակցելու նպատակով և առաջ քաշել այսպիսի վերջնագրային տեսք ունեցող նախապայմաններ։ 

Ստացվում է՝ հայկական կողմը գնացել է բանակցությունների, իսկ մյուս կողմն ասել է, որ բանակցելու է բացառապես այդ փասթաթղթի շուրջ։ 

Եթե Ադրբեջանը հստակ ասում է, որ բանակցում է միմիայն այդ նախապայմանների շուրջ, հայկական կողմը պետք է ասեր՝ կա՛մ բանակցում ենք այլ հարցերի շուրջ, կա՛մ ընդհանրապես բանակցություններ չենք վարում։ 

Այսինքն, ստացվում է, որ երկու կողմերի մեջ հստակ հակասություն կա, որովհետև մենք չենք կարող բանակցել այն օրակարգով, որով ցանկանում է բանակցել Ադրբեջանը։ 

Ադրբեջանն էլ իր հերթին չի բանակցելու այլ օրակարգի շուրջ։ Հիմա պետք է հասկանանք, թե կողմերից որն է զիջել»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանՍա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելուԱռանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը ՀայաստանԴիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա ՍողոմոնյանՎենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսըՊապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Մոլախոտը, որը ցանել են 2018 թվականին, այսօր չէր կարող ծիրան տալ. համախմբվեք. Շարմազանով Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել Զորքի անբաժանելի մաս, սիմֆոնիկ նվագախմբերի անփոխարինելի գործիք. «Փաստ»ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ԱՊՐԻԼԻ). Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնից. «Փաստ»Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Հա­յաս­տանն այժմ պար­զա­պես տա­րածք է զի­ջում՝ փո­խա­րե­նը ոչինչ չստա­նա­լով. «Փաստ»ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Հա­յաս­տա­նի ցան­կա­ցած հա­ջորդ կա­ռա­վա­րու­թյուն կվե­րա­նա­յի այս ամե­նը. «Փաստ»«Հիմա փոքր Վարդանն է բոլորիս ուժ տալիս, եղբայրները խենթանում են նրա համար». Վարդան Կևորկովն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում. «Փաստ»Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Թշնամին տասնամյակների իր երազանքն իրականացնելու «հնարավորություն» է տեսել. «Փաստ»Հետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերով. «Փաստ»Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Միայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ»Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ»Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ»Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան