Հափշտակություն, պաշտոնեական կեղծիք եւ յուրացում. Վանաձորի դպրոցներից մեկի տնօրենը հափշտակել է 6 մլն դրամ

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, 1998 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք։

 

Այնուհետեւ, տնօրենը, վերոհիշյալ կեղծ փաստաթղթերը շրջանառության մեջ դնելով, ներկայացրել է վճարման, որի հիման վրա՝ չաշխատած օրերի դիմաց, որպես աշխատավարձի գումարներ, տեխնոլոգիայի ուսուցչի անվամբ կազմակերպության բյուջեից անհիմն դուրս է գրվել 5 216 477, իսկ դաստիարակի անվամբ՝ 914 666 դրամ գումար, որը վերջիններս ստացել եւ օգտագործել են իրենց անձնական կարիքների համար. արդյունքում՝ դպրոցի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով հափշտակել է կազմակերպության՝ առանձնապես խոշոր չափերի՝ 6.131.143 ՀՀ դրամ գումարը։

 

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ միջնակարգ դպրոցի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնական գծով տնօրենին՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ տեխնոլոգիայի ուսուցչին՝ 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ինչ վերաբերում է դաստիարակին, ապա նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի հիմքով:

 

Նախաքննության ընթացքում միջնակարգ դպրոցից վատնման եղանակով հափշտակված 6.131.143 դրամն ամբողջությամբ վերականգնվել է:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

 
 

 

«Առավոտ». Կորոնավիրուսը նախնական ահազանգ է միայն Հայկական զինուժի կորուստները 2020–ի հունիս ամսին.Razm.info Լիբանանից շուրջ 100 հայ է վերադարձել Հայաստան (տեսանյութ) Ադրբեջանի ԶՈւ կորուստները 2020թ. հունիսին. Razm.info 51-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել Lexus-ի և Mercedes-ի վթարի հետևանքով դեպքի վայրում գտնվող ՃՈ հետաքննիչին և 6 քաղաքացիների Ես սպասում եմ առաջին զոհերին, որ հետո քո հետ խոսեմ. Արսեն Թորոսյան Գազ չի լինելու Չարտերային թռիչք օգոստոսի 14-ին Հետաքրքիր մանրամասներ՝ Նիկոլ Փաշինյանի վերջին այցից. «Հրապարակ» Առկա են բոլոր կասկածները հարցականի տակ դնելու Չինաստանի՝ ՀՀ-ում 10- 15 մլրդ դոլարի ներդրման ծրագիրը. Աշոտյան Պարետի կողմից չարտերային թռիչքների թույլտվություն չկա, ուստի հորդորում ենք զերծ մնալ չհաստատված թռիչքներով զբոսաշրջային փաթեթներ ձեռք բերելուց․ ՀՀ Զբոսաշրջության կոմիտե Հրապարակվել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի լուսանկարն ու անվանումը Բեյրութի նավահանգստում վտանգավոր քիմիական նյութերով ևս 20 կոնտեյներ է հայտնաբերվել Նիկոլ Փաշինյանը հարսանիքի է մասնակցել. Թիկնազորն ուշադիր հետևել է հյուրերին, որպեսզի որևէ ապացույց չհայտնվի համացանցում. «Հրապարակ» Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը Ոլորտի ներկայացուցիչները հրավիրում են կառավարության ուշադրությունը ՌԴ առողջապահության նախարարությունը պատմել է, թե որքան ժամանակ է COVID-19- ի դեմ պատվաստանյութը օգնում ձևավորել հակամարմիններ Ինչո՞ւ են փոխել վարչապետի դստեր մեքենայի համարները (լուսանկար) «Մինսկի խմբի համանախագահներն անկեղծ ջանքեր չեն ներդնում ԼՂ հակամարտության կարգավորման համար». Չավուշօղլու Ալավերդիում ամուսինները դանակի բազմաթիվ հարվածներ են հասցրել միմյանց
Որ դիմակներն են լավագույնս պաշտպանում կորոնավիրուսից Ես իմ կյանքում չեմ հանդիպել Լևոնի նման անկեղծ, բարի ու նվիրված մարդու․ Անիտա Այվազյանն անկեղծանում է Դերասանուհի Մերի Մակարյանը նշում է ծննդյան 35-ամյակը. ինչո՞վ է նա զբաղված վաղ առավոտյան (լուսանկարներ) «Ուզեմ չուզեմ 9 ամիս սենց կլոր եմ լինելու». երգչուհի Լիլուն ցուցադրել է էլ ավելի կլորոցած փորիկը (լուսանկարներ) Ալինա Մարտիրոսյանը նոր, գրավիչ լուսանկար է հրապարակել Վառ կարմիր տաբատ, սպիտակ բաճկոն. Մարինկա Խաչատրյանի շքեղ կերպարը. լուսանկար Ողբերգական ավտովթարից զոհված ընտանիքի հայրը Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ճարտարապետն էր Կիպ տաբատ, սպիտակ վերնաշապիկ. Ժաննա Բուտուլյանն անչափ կրակոտ լուսանկարներում Ծեր հարսնացուներ, ովքեր ամուսնացել են 100-ամյակից հետո. սերը տարիք չի հարցնում (լուսանկարներ) Ինչո՞ւ են հայերն ամուսնական մատանին կրում ձախ ձեռքին. ո՞րն է այս սովորույթի իմաստը
website by Sargssyan