Քաղաքացուն թույլ չտվեցին մոտենալ վարչապետ Փաշինյանին ու նամակ փոխանցել (տեսանյութ)
TVՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում է՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին:
Բացի ծաղիկներ խոնարհելուց, ՀՀ վարչապետը հնարավորության սահմաններում նաև լուսնակարվում է երեխաների հետ, զրուցում քաղաքացիների հետ ու լսում նրանց խնդիրները:
Սակայն քաղաքացիներին ոչ միշտ է հաջողվում մոտենալ վարչապետին: Քիչ առաջ մի կնոջ թույլ չտվեցին մոտենալ կառավարության ղեկավարին ու նամակ փոխանցել: Նա նստեց ավտոմեքենան ու հեռացավ:
Քաղաքացին նշեց, որ ուղղակի նամակ էր ուզում փոխանցել, քանի որ նախորդ բոլոր նամակները գնացել են մարզպետարան, իսկ ինքն ուզում է հենց Փաշինյանին հասցեագրել իր նամակը:
Հայաստանի հյուսիս վարչապետի այցը շարունակվում է: