Սարգսի և Մանոյի դստեր՝ Յանայի նոր տեսահոլովակն ու աղջկա նվերը հայրիկի 40-ամյակին

Սարգսի և Մանոյի դստեր՝ Յանայի նոր տեսահոլովակն ու աղջկա նվերը հայրիկի 40-ամյակին: Սարգիս և Մանո Գրիգորյանների դուստրը՝ Յանա Sweet-ը, նոր տեսահոլովակ ունի «Մամա, պապա» երգի հիման վրա, որը լսարանի դատին կհանձնի դեկտեմբերի 19-ին՝ հայրիկի 40-ամյակի օրը:

Tert.am Life-ը ներկա է եղել տեսահոլովակի նկարահանումներին և ներկայացնում է բեքսթեյջի հետաքրքիր դրվագներն ու մանրամասները:

Պարզվում է՝ տեսահոլովակի գաղափարից մինչև իրականում ընդամենը 2 օր է տևել: Ամեն ինչ վերջին պահին կազմակերպելու «վարպետ» Մանոն նկատեց, որ ամեն անգամ ավելի ու ավելի կարճ ժամկետներում է ինչ-որ բան կազմակերպում:

Յանա Sweet

««Մամա-պապա» երգը վաղուց կար։ Ուզում էինք Յանայի տարեդարձի առթիվ տեսահոլովակ նկարահանել, սակայն նա հիվանդացավ, հետաձգեցինք։ Այդպես էլ մնաց։ Դեկտեմբերի 19-ին Սարգսի ծնունդն է, որոշեցինք պապային նվեր մատուցել: Քանի որ երգը թեմատիկ է, 2 օր առաջ մտահղացա, որ տեսահոլովակ նկարահանենք և նվիրենք Սարգսին։ Ունեինք ընդամենը 4 օր, քանի որ դեկտեմբերի 14-ին երկրից մեկնելու ենք, մինչև այդ պետք է մոնտաժն անենք»,- ասաց Մանոն ու հավելեց, որ 1 օրում ինքը մտածել է դստեր look-երը, Արփինե Կոշտոյանը կարել է դրանք:

Յանա Sweet

Տեսահոլովակում Յանան կներկայանա 3 look-ով։ Նկարահանումները կայացել են տաղավարում, որտեղ Յանային բնորոշ գունավոր տրամադրություն էր: Փոքրիկ երգչուհին հիմնականում նկարահանվում էր առանց հատուկ ցուցումների. թիթիզ աղջնակը գիտի՝ ինչպես աշխատել տեսախցիկի հետ։

Չնայած երգը նվիրված է ծնողներին, նրանք տեսահոլովակում չեն նկարահանվել, քանի որ տեսահոլովակն ուղեկցվելու է ընտանիքի արխիվային լուսանկարներով ու տեսանյութերով։ Տեսահոլովակի ռեժիսորը Արմեն Միրզոյանն է, թեև Մանոն համատեղության կարգով այս աշխատանքին էլ է միջամտել։

Յանա Sweet

«Իմ երգն այն մասին է, որ երեխաներին արագիլը չի բերում, ես արդեն մեծ եմ ու գիտեմ դա»,- ասաց 8-ամյա աղջնակը, ով այս երգով շնորհակալություն է հայտնում ծնողներին՝ իրեն կյանք պարգևելու համար։ Երգի հեղինակը Անժելա Գինոսյանն է, գործիքավորումն արել է Նիկ Էգիբյանը:

Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շարունակվում են բողոքի ակցիաները Ամուլսարում. Օրվա լրահոսը՝ մեկ տողով Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Բեյրութի փայթյունից փրկված հայը Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել․ NNA (տեսանյութ) Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են. Արթուր Ղազինյան Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ Չի կարող լինել վերադարձ անցյալին. Սերժ Սարգսյանը պատասխանում է հարցերին (տեսանյութ) Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 24-ամյա վարորդի երկվորյակ եղբայրը տեղոոմ մահացել է Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր Գյումրիում պոլիէթիլենային պարկի մեջ նռնակ է հայտնաբերվել Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ Դեպայը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները "Չտես փրկիչն" ու Արժեք ստեղծողը
website by Sargssyan