Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Մխիթար Պապոյանն ինքնաբացարկ հայտնեց
ՀասարակությունՎերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց դատախազության կողմից նախագահող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը։ Դատարանը բավարարեց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը՝ Պապոյանի նախագահությամբ, պետք է քններ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ չարձակելու որոշման դեմ պաշտպանների բողոքը: