Ջութակահար Դիանա Ադամյանը՝ «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի դափնեկիր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը 2019 թ. դեկտեմբերի 8-10-ը մասնակցել է Բրեստ քաղաքում (Բելառուս) կայացած Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) և Հումանիտար համագործակցության խորհրդի միացյալ նիստին, ինչպես նաև «Բրեստ-Համագործակցության՝ 2019 թ. մշակութային մայրաքաղաք» միջոցառման փակման արարողությանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Արայիկ Խզմալյանը որպես խորհրդի անդամ է ներկայացվել 2019 թ. հուլիսին:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, նիստի ընթացքում քննարկվել են ՀՀՄՀ 2019 թ. գործու­նեության, 2020 թ. ծրագրային գործունեության պլանները, ՀՀՄՀ գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի, ՀՀՄՀ և ՀՀԽ հաջորդ համատեղ նիստի անցկացման ժամկետ­­ների և վայրի հետ կապված հարցերը, անդրադարձ է կատարվել «ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրին, քննարկվել են կազմակերպական հարցերը:

Մշակութային մայրաքաղաքներ միջպետական ծրագրի փակման շրջանակում տեղի է ունեցել նաև «Համագործակցության դեբյուտներ» միջպետական մրցանակի հանձնման արարողությունը:

Նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը վերադառնում է ջութակահար Դիանա Ադամյանին շնորհված մրցանակով:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի փակմանը ներկա էին ՀՀՄՀ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ՝ մշակույթի, կրթության բնագավառներից: Ծրագրի ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ հանդիպումներ, որոնց շրջանակում Ա. Խզմալյանը կողմերի հետ քննարկել է ընթացիկ և հետագա համագործակցությունների ծրագրեր,  փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010 թվականին` ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի և ԱՊՀ հումանիտար համա­գործակցության միջպետական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ծրագրի կանո­նա­կարգի համաձայն` ըստ ռուսական այբուբենի այբբենական կարգի, ԱՊՀ մշակու­թային մայրաքաղաքները հայտարարվում են ԱՊՀ երկրների կողմից կատարված առաջարկությունների հիման վրա` ըստ հերթականության յուրաքանչյուր պետություն առաջադրում է իր երկրի մայրաքաղաք չհանդիսացող մեկական քաղաք:

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ինտերը շարունակում է հավակնել Կանտեին Կադաստրի կոմիտեում կորոնավիրուսից երկու աշխատակից է մահացել Լուկաշենկոն ստանձնեց Բելառուսի նախագահի պաշտոնը Նիկոլ Փաշինյանը Աննա Մազմանյանին փոխնախարար է նշանակել Գիտե՞ք, թե նարդու քանի տեսակ կա աշխարհում.«Փաստ» Հայաստանի տարածքում անցկացվելու է «Շանթ-2020» զորավարժությունը «Գլոբալ Կրեդիտ»-ի դեմ դիմումը՝ ՀՀ Կենտրոնական բանկում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Ֆրեյդն իր բնա­կա­րա­նում իրա­կա­նաց­րել է էֆ­թա­նա­զիա, պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­վել է «Յան­դեքս» որո­նո­ղա­կան հա­մա­կար­գը.«Փաստ» Նավալնիին դուրս են գրել բեռլինյան «Շարիտե» կլինիկայից Տարբեր ոլորտներում ձախողումների պատճառը պաշտոնյաների անփորձությունն ու անփույթ գործելաոճն է Վա­նա­ձո­րի կեր­պար­վես­տի թան­գա­րա­նում կկա­յա­նա լո­ռե­ցի նկա­րիչ­նե­րի աշ­խա­տանք­նե­րի ցու­ցա­հան­դե­սը.«Փաստ» Հայերենն ու հայագիտությունը կդասավանդվեն օտարերկրյա 10 ուսումնական հաստատություններում Արսեն Թորոսյանը նոր հրաման է ստորագրել ԵՊՀ դասախոսը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին և վարչապետի աշխատակազմին Մե­ծա­մո­րի ատո­մա­կա­յա­նի շուրջ իրա­վի­ճա­կը բար­դաց­նում է հենց Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը. հե­րո­սա­կան ան­ցյա­լ, վստահ ներ­կան, մշուշոտ ապա­գա.«Փաստ» Տեսանյութ Արմավիրի մարզում տեղի ունեցած չարաբաստիկ վրաերթից. հետիոտնը տեղում մահացել է Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել դատարանի բակում Բլումբերգը նախագահական ընտրություններից առաջ 16 մլն դոլար կվճարի 32 000 հանցագործի ընտրելու իրավունքի վերականգնման համար Օրվա խորհուրդը
website by Sargssyan