Մեկնարկել է ՖԱՖ անդամ Երվանդ Իսմաիլյանի դատը
Բլոգ«Առաջին հայկական ճակատ» երկրպագուների շարժման (FAF) ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է.
«Ֆինլանդիայի Տուրկու քաղաքում րոպեներ առաջ մեկնարկել է մեր ընկերոջ ու ՖԱՖ-ի ամենաակտիվ անդամներից մեկի` Երվանդի գործով դատը։ Մեր արտերկրի անդամներից Կարեն Մարկոսյանը ներկա է դատավարությանը։
Դատավարության ընթացքի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։
Հուսով ենք, որ մոտ օրերս Երվանդը արդեն կլինի Հայաստանում։