Ստամ­բու­լյան կոն­վեն­ցի­ա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թացն սկսվում է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Երեկ կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հանկարծ», «իմիջիայլոց» հիշեց Ստամբուլ յան կոնվենցիայի մասին և հարցրեց արդարադատության նախարարին, թե ստացվե՞լ է միջազգային իրավական գնահատական՝ ինչի՞ մասին է այդ կոնվենցիան: 

Բադասյանը դրական պատասխան տվեց, թե ստացել են Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը: 

Հետո սկսվեց երկարատև «դասախոսություն» բռնության մասին: «ՀՀ-ում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի:

 Անկախ որևէ կոնվենցիայից՝ ՀՀ-ում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի»,- մասնավորաբար ասաց Փաշինյանը:

 Քննարկման բուն իմաստը հենց սա էր՝ սկսել Ստամբուլյան կոնվենցիայի քարոզչությունը, ցույց տալ, որ, ինչպես արդարադատության նախարարը նշեց, «բոլոր շահարկումներն անտեղի են»՝ հատկապես շեշտադրելով, որ «միասեռական ամուսնությունների օրինականացում, կամ նրանց կողմից երեխայի որդեգրում և այլն, ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի: 

Այս ամենը փաստացի հաստատում է այն տեղեկությունները, որ եկող տարեսկզբին իշխանությունները ձեռնամուխ են լինելու կոնվենցիայի վավերացմանը: 

Ըստ ամենայնի, կառավարության երեկվա նիստի քննարկումները այդ գործընթացի նոր փուլի սկիզբն են՝ հասարակությանը ամեն կերպ համոզել, որ կոնվենցիան ոչ մի վտանգ չի պարունակում, որ այն բռնության դեմ պայքարի համար է և այլն: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Վանեցյանի աճող վարկանիշին իշխանությունները հակադրում են սև PR և շինծու քրեական գործեր Բյուջեում փող չկա, իսկ ինչ էլ որ կա-փող չի՝ պարգևավճարա․․․․․ Վանեցյանի մեսիջը Մոսկվային. Հայ-ռուսական կապերը պետք է կրեն խորը ռազմավարական բնույթ Համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով այս ոլորտը կաթվածահար է եղել.Իվետա Տոնոյան Իշխանությունների ամբիցիաների պատճառով դատական համակարգն է «փուռը գնում» ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում Սահմանապահ գյուղերում երեխաները վաղուց վերադարձել են իրենց խաղերին ու զվարճանքներին Այս ֆարսը հետապնդում է ավելի մեծ նպատակ՝ պարտադրել պատվաստում. Արթուր Ղազինյան Պայթյուն՝ Ոստիկանության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ Հպարտ քաղաքացուն դնչկալ չկրելու համար տուգանում են լողափում. Գևորգ Պետրոսյան ՀՀ ՊՆ-ն հերքում է թուրքական F-16-ների՝ Հայաստանի սահմանին մոտենալու տեղեկությունը Հայաստանում կորոնավիրուսից 8 պացիենտ է մահացել Իրավիճակը սահմանին Կանադայում միջադեպ է տեղի ունեցել հայերի և ադրբեջանցիների միջև Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ Սարսափելի տեսանյութ. թե ինչպես է Հնդկաստանում կռունկն ընկնում աշխատողների վրա Բելառուսում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտակայքում, զրահապատ ռազմական մեքենաների շարասյուն է նկատվել. «Новая газета» (տեսանյութ) Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը Օդի ջերմաստիճանը կնվազի. Մինչև երբ կշարունակվեն անձրևները Գյումրին՝ երեկվա անձրևից հետո (տեսանյութեր)
website by Sargssyan