Կալանավորված կոռուպցիոներների բացակայությունը ոստիկանությունում եւ ԱԱԾ-ում մտորելու տեղիք է տալիս. իրավապաշտպան
ՔաղաքականՓաստարկներ բերել, որոնք կհիմնավորեն գաղտնալսման օրնականությունը ներկա պայմաններում, անհնար է։ Այս մասին Հայաստանի ոստիկանությանը քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումների հնարավորություն տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ դեկտեմբերի 12-ին ասաց «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նրա խոսքով՝ դրա համար, առաջին հերթին, անհրաժեշտ է բարեփոխումներ կատարել հենց իրավապահ մարմիններում, ինչպես նաեւ փոփոխություններ մտցնել օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենքում։
«Հարց է ծագում. ինչո՞ւ պետք է գաղտնալսեն Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի Հատուկ քննչական ծառայության ղեկավարները, եթե նրանք ահաբեկիչներ չեն։ Մենք բոլորս ահաբեկիչներ չենք։ Բայց մենք գիտենք, որ լսել կարող են անգամ կասկածյալի կարգավիճակ չունենալու դեպքում։ Սիփան Փաշինյանի փաստարկները, թե ոստիկանությունն արդեն 12 տարի ունի գաղտնալսում իրականացնելու հնարավորություն, վերաբերում է ժամանակի այն նույն հատվածին, երբ քաղաքացիների վստահությունը իրավապահ համակարգի հանդեպ զրոյական էր»,- նշեց նա։
Իրավապաշտպանը դժգոհություն է հայտնել նաեւ այն բանից, որ օրինագիծը չի մտցվել հանրային քննարկման, ինչը կհամապատասխաներ հեղափոխության կարգախոսներին թափանցիկության եւ հաշվետվողականության մասին։
Նա նկատել է, որ 2018 թվականի քաղաքական փոփոխություններից հետո ոստիկանության կամ ԱԱԾ ոչ մի բարձրաստիճան սպա չի կալանավորվել կոռուպցիայի մեղադրանքով, ինչը նույնպես մտածելու տեղիք է տալիս։