ԱԺ պատգամավորները հավանության են արժանացրել ավելի քան 120 մլն եվրոյի վարկային համաձայնագրերի վավերացումը
ՔաղաքականՀՀ ԱԺ պատգամավորները դեկտեմբերի 12-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ կողմ են քվեարկել ավելի քան 120 մլն եվրո ընդհանուր գումարով չորս վարկային համաձայնագրերի վավերացմանը, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Դրանք են՝
- Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ասիական բանկի միջեւ «Մարդկային ռեսուրսների զարգազման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 70, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 15)
- Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման վարկերի բանկի միջեւ «Շրջակա միջավայրի պահպանման քաղաքականության վրա հիմնված վարկ» վարկային համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 70, դեմ՝ 22, ձեռնպահ՝ 15)
- Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ասիական բանկի միջեւ «Հասարակական արդյունավետությանը եւ ֆինանսական շուկաների երկրորդ ծրագրին» վարկային համաձայնագրի վավերացումը (կողմ՝ 70, դեմ՝ 23, ձեռնպահ՝ 14)