Սենատոր Ռոբերտ Մենենդեսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, չի կարողացել թաքցնել արցունքները
ՔաղաքականՍենատոր Ռոբերտ Մենենդեսը չի կարողացել թաքցնել արցունքները, երբ խոսել է Հայոց ցեղասպանության սարսափների մասին։
Բանաձեւը Սենատի կողմից միաձայն ընդունվել է դեկտեմբերի 12-ին։
«Այսօր, ընդունելով Հայոց ցեղասպանության մասին իմ բանաձեւը, Սենատը վերջապես հաստատեց պատմությունը՝ այն, ինչ տեղի է ունեցել Հայաստանում, անկասկած ցեղասպանություն է։ Դրա համար այլ բառ չկա։ Էֆեմիզմ չկա։ Դրանից չի կարելի խուսափել»,- բանաձեւի ընդունումից հետո գրել է նա Twitter-ում։