ԱԱԾ-ն բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման դեպք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, իրականացնելով հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործունեության հիմնական ուղղություններից մեկը, օպերատիվ ստորաբաժանումների իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է կեղծ դեղերի պատրաստման և իրացման հերթական դեպքը:

Մասնավորապես, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ազգային անվտանգության ծառայությունից փոխանցված տվյալների հիման վրա 2019 թ. սեպտեմբերի 18-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում տեսչական մարմնի աշխատակիցները Երևանում գործող անհատ ձեռնարկատիրոջը պատկանող դեղատանը իրականացրել են զննում: Արդյունքում հայտնաբերվել է «Ֆլուկոնազոլ-Աստերիա» 150 մգ N 2 տեսակի դեղամիջոցը, ինչը հետազոտման նպատակով ուղարկվել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող փորձագիտական կենտրոններից մեկը՝ փորձաքննության:

Եզրակացության համաձայն՝ հայտնաբերված դեղամիջոցը չի համապատասխանել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված պահանջներին: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածով հարուցվել է քրեական գործ:

ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հորդորում է դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ արտադրել, ներմուծել, բաշխել, բաց թողնել, իրացնել և կիրառել այն դեղերը, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետությունում, բացառությամբ «Դեղերի մասին» ՀՀ օրենքով սահմանված մի շարք դեպքերի:

ԱԱԾ ծառայության կողմից իրականացված նշված միջոցառումները կրելու են շարունակական բնույթ՝ նմանատիպ դեպքերը հետագայում բացառելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է Արմավիրի մարզում՝ Կարմիր կամրջի մոտ, մեքենան կողաշրջվել է. կա վիրավոր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է եւ վերադարձել ԲԿ ՀՀ ԱԳ նախարարը Պաղեստինի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը Աբխազիան փակում է սահմանը բոլոր արտասահմանցիների համար, բացի ՌԴ քաղաքացիներից Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան Համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը. «Սասնա ծռեր» Սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն՝ Երևանում Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի մարզահավաք Կորոնավիրուսը հասավ Հունաստան. նախարարությունը հաստատում է առաջին վարակման դեպքը 67 հոգի արդեն դիմել են Իրանից Հայաստան տեղափոխվելու համար. ԱԳՆ Կորոնավիրուսը չպետք է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին ՈՒՂԻՂ. վարչապետը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել Ադրբեջանում յոթ մարդու մոտ կորոնավիրուս են կասկածում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՓԵՏՐՎԱՐԻ)․ Սանկտ Պե­տեր­բուր­գում տե­ղի են ունե­ցել ան­կար­գու­թյուն­ներ, Պե­տա­կան դու­ման ցրվել է Հան­րաք­վեի ար­դյունք­նե­րը և դրա վրա ծախս­ված հսկա­յա­կան գու­մար­նե­րը կա­րող են դառ­նալ անի­մաստ. Փա­շի­նյա­նը ռիս­կի է դի­մում մե­ղադր­վել իշ­խա­նու­թյու­նը յու­րաց­նե­լու մեջ Իսկ տա­նից դուրս կա­րե­լի է ամեն ինչ ջար­դել ու քան­դե՞լ. «Փաստ» Գավառ քաղաքում քաղաքացին տնից դուրս է եկել և չի վերադարձել. իրականացվում են որոնողական աշխատանքներ
ԹԵՍՏ. Ո՞ր ընտանիքն է ամենահամերաշխը. Պատասխանը շատ բան կպատմի ձեր մասին Հեղուկ «ռումբ». Խմեք ՍԱ սոված փորին մեկ շաբաթ շարունակ. արդյունքն անհավատալի է Կանացի 5 անուններ, որոնք հաջողություն են բերում. Իսկ Ձեր անունը կա՞ այս ցանկում Տղամարդը 280 թունավոր օձ բաց թողեց և կանգնեց նրանց մեջ. Ահա, թե ինչ տեղի ունեցավ վարկյաններ անց.. Նյարդերից թույլ մարդկա... Ժողովուրդն ասում է՝ երբ վառվում է ականջը, ապա քո մասին բամբասում են, բայց իրականում դա այլ բան է «Շատ գեղեցիկ, ինչպես միշտ, ցանկացած տարիքում». Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարն անտարբեր չի թողնի ոչ ոքի 2020 թվականի ամենավատ և անհաջող ամիսը՝ ըստ հորոսկոպի նշանի. Իսկ ո՞րն է Ձերը Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի Հիվանդների 90%-ը չգիտի,որ ավիտամինոզ ունի, անգամ չգիտի, թե դա ինչ է. ահա 6 գլխավոր նախանշան, որ չի կարելի անտեսել Մարդասպանը 10 տարի թաքնվել է տայգայում փորված այս որջում. ուզո՞ւմ եք տեսնել, թե ինչպիսին է այն ներսից. ՖՈՏՈՇԱՐՔ
website by Sargssyan