Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել


Ֆաբերժեի ձվերը՝ կայսերական պատվերների գլուխգործոցներ

Lifestyle

«Ֆաբերժեի ձվերը» հանրահայտ են ամբողջ աշխարհում, և դրանցից գեթ մեկի ձեռքբերումը ցանկացած կոլեկցիոների երազանքն է: «Ֆաբերժեի ձվերը» Կառլ Ֆաբերժեի և «Ֆաբերժե» ընկերության կողմից պատրաստված ոսկերչական իրերի շարք է, որն ստեղծվել է 1885-ից մինչև 1917 թվականն ընկած ժամանակահատվածում ռուս ցարական ընտանիքի և այլ գնորդների համար։ 

Ֆաբերժեն չի փորձել մասսայականացնել իր ստեղծագործությունը, և ներկայումս հայտնի է նման 71 ձու, որոնցից 54-ը պատրաստվել է ցարական ընտանիքի համար։ Ներկայումս պահպանվել է միայն 62 ձու, որից 46-ը՝ ցարական հավաքածուից: 

Կառլ Ֆաբերժեն և նրա ընկերության ոսկերիչները առաջին ձուն ստեղծել են 1885 թվականին։ Այն պատվիրել էր ռուս կայսր Ալեքսանդր 3-րդը, որպես անակնկալ նվեր իր կնոջը՝ կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային՝ Զատկի կապակցությամբ։ Դա 6,5×3,5 սմ չափերով, կենտրոնում ոսկեզոծ շերտով էմալապատ սպիտակ ձու էր:

 Ձուն ներսում ուներ ոսկե «դեղնուց», որի մեջ էլ գտնվում է ոսկե հավիկը ՝ ցարական ոսկե թագի փոքրիկ կրկնօրինակով: Պարզ է, որ Ֆաբերժեն այս կերպ օգտագործել էր «մատրյոշկայի» սկզբունքը: Այս նվերից հետո Ֆաբերժեն հանրահայտ է դարձել: 

Ամեն տարի թագավորական ընտանիքը Զատիկի տոնին նրանից ձվեր էր գնում, և նա այդպիսով դարձել էր արքունիքի ոսկերիչը: Ֆաբերժեն յուրաքանչյուր հաջորդ ձվի դիզայնը գաղտնի էր պահում և ամեն անգամ պատրաստում էր յուրահատուկ ձու: 

Ամեն ձվի պատրաստումը փաստացի տևում էր մեկ տարի։ Բոլոր ձվերի հեղինակը Ֆաբերժեն չի եղել, ուղղակի ձվերը արտադրվել են Ֆաբերժեի ընկերության անունից: 

Շատ ոսկերիչներ աշխատում էին և՛  Ֆաբերժեի մոտ, և՛ ինքնուրույն՝ իրենց համար, սակայն բոլորը պատիվ են համարել մասնակցել ցարական պատվերների կատարմանը։ Այդ թիմում ընդգրկված են եղել շատ ազգերի ներկայացուցիչներ։ 24 վարպետներից 14-ը ծնունդով Ֆինլանդիայից են եղել։ Սկզբում պատրաստվում էր էսքիզը։ Հետո աշխատանքին լծվում էր ոսկերիչների ամբողջ թիմը։ 

Հատուկ ներդրում է ունեցել վարպետ Միխայիլ Պերխինը։ Հիշատակության արժանի են նաև Ավգուստ Հոլմսթրյոմը, Հենրիկ Վիգսթրյոմը, Էրիկ Կոլլին, Վիկտոր Աարեն, Ստեֆան Վյակևան և միակ կին նկարչուհի Ալմա Պիխլը: Յուրաքանչյուր ձվի ներսում պարտադիր որևէ փոքրիկ իր է եղել: 

Օրինակ՝ «Ազովի հիշատակ» ձվի մեջ փոքրիկ ոսկե ֆրեգատ է, «Հովտաշուշան» ծիրանագույն ձվի մեջ՝ ցար Նիկոլայ 2-րդի և նրա աղջիկների դիմանկարները, ամենահանրահայտ «Թագադրություն» ձուն էլ պատրաստված է թագավորական կառքի տեսքով, իսկ ամենամեծ ստեղծագործություն հանդիսացող «Կրեմլ» ձուն երաժշտական զարդատուփի տեսքով է: 

Կայսերական ձվերի համբավն այնքան մեծ է եղել աշխարհում, որ Ֆաբերժե ընկերությունը կատարել է նաև անհատական պատվերներ (հայտնի է 15 օրինակ)։ Դրանցից 8 ձու պատվիրել է Ֆելիքս Յուսուպովը՝ Ալֆրեդ Նոբելի քրոջ որդին։ 

Այս ձվերը ոչ այնքան շքեղ են եղել, ինչպես կայսերականներն են, այլ կայսերական ձվերի պատճեններն են՝ ավելի համեստ ձևով պատրաստված։ Ներկայումս Ֆաբերժեի ընկերության ստեղծագործությունները կարելի է տեսնել Մոսկվայի Զինապալատում և «Ժամանակների կապ» հիմնադրամի ցուցահանդեսներում: 

Այս հիմնադրամի համար Ֆաբերժեի ձվերը գնվել են կոլեկցիոներներից՝ ռուս օլիգարխ Վիկտոր Վեկսելբերգի կողմից: Ֆաբերժեի որոշ աշխատանքներ ներկայումս ևս գտնվում են մասնավոր հավաքածուներում:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը

Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումները