«Արաբկիր» ԲԿ-ում երեխայի ծնողը գլխով հարվածել է բաժանմունքի վարիչներից մեկի դեմքին

«Արաբկիր» ԲԿ-ից տեղեկացնում են, որ սույն թվականի դեկտեմբերի 11-ին  Բժշկական համալիրի ընդունարան են դիմել ծնողներ, ում երեխան ունեցել է բարձր ջերմություն և ջերմային ցնցումներ:

Ընդունարանում բժշկական անձնակազմի կողմից բուժօգնություն ցուցաբերելու ընթացքում երեխայի հայրը դրսևորել է ագրեսիվ պահվածք՝ կոտրել է բժշկի սեղանի ապակին, վնասել է վիրաբուժական ընդունարանի դուռը, պատռել է սեղանին դրված մեկ այլ հիվանդի պատմագիրը: Իրավիճակը կանխվել է հիվանդանոցի եւ անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Երեխան տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք՝ հետագա բուժման նպատակով:

Հաջորդ օրը` կեսօրին, երեխայի ծնողներն, ըստ «Արաբկիր» Բժշկական համալիրում գործող կարգի, հրավիրվել են վերակենդանացման բաժնի վարիչի սենյակ՝ երեխայի վիճակի մասին տեղեկատվություն ստանալու նպատակով: Այդ ընթացքում հայրն անվայել խոսքեր է հնչեցրել բաժանմունքի վարիչի հասցեին և գլխով հարվածել վերջինիս դեմքին, ինչի արդյունքում բժիշկը ստացել է մարմնական վնասվածք։
Տեղի ունեցած միջադեպի մասին հայտնվել է Արաբկիրի ոստիկանություն:

 
 

 

Քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Դավիթաշեն կամրջից Առաջիկա օրերին ՀՀ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա նույնքանով կնվազի Շարունակվում են բողոքի ակցիաները Ամուլսարում. Օրվա լրահոսը՝ մեկ տողով Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Բեյրութի փայթյունից փրկված հայը Բեյրութի պայթյունից մահացած 11 հայերից ևս 2-ի ինքնությունը հայտնի է Բեյրութում տեղի է ունեցել կառավարության հրաժարականի պահանջով բողոքի խոշոր ցույց․ արցունքաբեր գազ է կիրառվել․ NNA (տեսանյութ) Բաց տարածքում դիմակ չկրելու համար արձանագրված ԲՈԼՈՐ տուգանքները չեղարկվելու են. Արթուր Ղազինյան Մանրամասներ՝ կորոնավիրուսից մահացած քաղաքացիների վերաբերյալ Չի կարող լինել վերադարձ անցյալին. Սերժ Սարգսյանը պատասխանում է հարցերին (տեսանյութ) Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. 24-ամյա վարորդի երկվորյակ եղբայրը տեղոոմ մահացել է Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր Գյումրիում պոլիէթիլենային պարկի մեջ նռնակ է հայտնաբերվել Թողնում եմ պաշտոնը և զորացրվում ՊԲ շարքերից. Սենոր Հասրաթյանը հեռանում է ԱԻԲԱ-ն անհամապատասխանություններ է գտել ՀԲՖ ներկայացրած փաստաթղթերում և կանոնադրությունում Ուսումնական հաստատությունների վերաբացման վերջնական ծրագիրը կհաստատվի եկող շաբաթ ԵՀ-ն ավելի քան 33 մլն եվրո Է տրամադրել Լիբանանին Բեյրութի պայթյունի կապակցությամբ Դեպայը կարող է տեղափոխվել Բունդեսլիգա 44-ամյա տղամարդը մտել է «Varks.am» և «Մոգո» վարկային կազմակերպություններ և դիզվառելիքով այրվող շիշը նետել ներս Ռուսական ավիաընկերությունը չեղարկել է փակ երկրներ նախատեսվաած չվերթները
website by Sargssyan