Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ


2019 թվականն ամբողջ աշխարհում բողոքի ցույցերի տարի էր

Միջազգային

2019 թվականն ամբողջ աշխարհում բողոքի ցույցերի տարի էր: Որոշ ակցիաներ խաղաղ էին, մի մասը նշանավորվել էր անվատանգության ուժերի հետ բախումներով, 5 ցույցեր հանգեցրել էին երկրի առաջնորդների տապալմանը:

2019 թվականը նոր թափ է տվել կլիմայի փոփոխության վերաբերյալ կառավարությունների կողմից անհետաձգելի գործողություններին: Ամբողջ աշխարհում անցկացվել են բողոքի ցույցեր կլիմայի փոփոխության դեմ միջոցներ ձեռնարկելու պահանջով: Այդ ցույցերի դեմքը շվեդ դեռահաս Գրետա Թունբերգն էր:

1.            Պուերտո Ռիկո: Փոթորկից, սնանկությունից եւ կոռուպցիայի գործով հետաքննություններից հետո՝ այս տարի հուլիսին, պուերտոռիկացիները տապալել են նահանգապես Ռիկարդո Ռոսելոյին:

2.            Վենեսուելա: Դժվար տնտեսական իրավիճակը հանգեցրել էր նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ բողոքի ցույցերին: Չնայած ընդդիմության առաջնորդը ինքնահռչակվել էր որպես ժամանակավոր նախագահ, եւ նրան ճանաչել էին ԱՄՆ-ը եւ մի շարք երկրներ Եվրոպայում՝ Մադուրոյին հաջողվել էր պահպանել իշխանությունը:

3.            Կոլումբիա: Նախագահ Իվան Դուկեն խոստացել էր նվազեցնել հարկերը, երբ անկարգությունները հանգեցրել էին առնվազն չորս մարդու, այդ թվում՝ դեռահասի մահվան:

4.            Էկվադոր: Երբ ավարտվել էր վառելիքի սուբսիդավորումը, սկսվել էր քաոս: Մի քանի օր անց կառավարությունը չեղարկել էր գնաճը:

5.            Բոլիվիա: Նախագահ Էվո Մորալեսը տապալվել էր նոյեմբերի 10-ի բողոքի ցույցերի հետեւանքով եւ փախել երկրից:

6.            Չիլի: Հանրային տրանսպորտի սակագնի բարձրացումը դարձել էր զանգվածային բողոքի ցույցերի պատճառ:

Եվրոպա

1.            Շոտլանցիա: Ավելի քան 200 000 մարդ էր դուրս եկել փողոց Էդինբուրգում Միացյալ Թագավորությունից անկախանալու օգտին:

2.            Մեծ Բրիտանիա: Երկրում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր ինչպես ի շահ բրեքսիթի, այնպես էլ դրա դեմ, որը պետք է վճռորոշ դեր ունենա երկրի ապագայի հարցում:

3.            Ֆրանսիա: «Դեղին բաճկոնավորները» շարունակել էին բողոքի ցույցերը, բայց արդեն պակաս ուժով: Սակայն տարվա վերջում ֆրանսիացիները կրկին դուրս էին եկել փողոց՝ բողոքելով կենսաթոշակային ռեֆորմի դեմ:

4.            Կատալոնիա: Կատալոնացիները շարունակել են պայքարել անկախության համար:

5.            Չեխիա: Երկրի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ վարչապետ Անդրեյ Բաբիսը, դարձել էր 1989 թվականից ի վեր տեղի ունեցած ամենախոշոր բողոքի ցույցերից մեկի թիրախը:

6.            Սլովակիա: Սլովակները դուրս էին եկել փողոց հոկտեմբերին՝ պահանջելով կառավարությունում հանցագործությունների հետաքննությունն ու կոռուպցիայի վերացումը:

7.            Ռուսաստան: Մոսկվան խոշորագույն հակակառավարական հանրահավաքների կենտրոնն էր:

Աֆրիկա եւ Մերձավոր Արեւելք

1.            Ալժիր: Նախագահ Աբդելազիզ Բութեֆիկան փորձում էր վերընտրվել հինգերորդ ժամկետով, ինչը հանգեցրել էր բողոքի ցույցերի:

2.            Լիբանան: Ամեն ինչ սկսվել էր մեսինջերներով զանգերի դիմաց վճար սահմանելու մասին կառավարության որոշումից: Բողոքի ցույցերը տեւել էին մի քանի շաբաթ եւ հանգեցրել վարչապետ Սաադ Հարիրիի հրաժարականին:

3.            Իրաք: Վարչապետ Ադել Աբդուլ Մահդին հրաժարական էր տվել, երբ հարյուրավոր մարդիկ զոհվել էին կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ:

4.            Իրան: Բենզինի գնի բարձրացումը հանգեցրել էր բողոքի ցույցերի, որոնք վերաճել էին 4 մարդու մահվան պատճառ դարձած անկարգությունների:

5.            Սուդան: Օմար ալ-Բաշիրը իշխանության ղեկին էր 30 տարի շարունակ: Սակայն գների շուրջ դժգոհությունը հանգեցրել էր անկարգություների, որոնք ստիպել էին նրան լքել երկիրն ապրիլին:

6.            Մալավի: Ընտրությունները կեղծելու մասին պնդումները հրահրել էին տասնյակ հազարավոր մարդկանց օգոստոսին դուրս գալ Մալավիի փողոցներ:

7.            ՀԱՀ: Պետական ծառայությունների աշխատանքն ու կացարանի պակասը բռնի ցույցերի հիմնական պատճառներից էին, որոնք հրահրվել էին ապրիլին:

Արեւելյան Ասիա եւ Օվկիանիա

1.            Հարավային Կորեա: Տասնյակ հազարավոր ցուցարարներ բողոքում էին արդարադատության նախարարի պաշտոնում Չո Կուկին նշանակելու դեմ:

2.            Հոնկոնգ: Հունիսին կայացած հանրահավաքն ընդդեմ օրենքի, որը հնարավոր է դարձնում արտահանձնումը Չինաստանին, վերաճել էր լայնամասշտաբ բողոքի ցույցերի:

3.            Ինդոնեզիա: Հոկտեմբերին բողոքի ցույցեր էին տեղի ունեցել ընդդեմ կառավարության ծրագրի՝ ներառյալ քրեական օրենսգրքում հակասական փոփոխությունները:

4.            Պապուա: Ինդոնեզիայի ամենաարեւելյան շրջանում օգոստոսին եւ սեպտեմբերին սեպարատիստների եւ կառավարական ուժերի միջեւ տեղի ունեցած բախումները հանգեցրել էին բազմաթիվ մարդկանց մահվան:

Հարավային Կովկաս

1.            Հայաստան: «Թավշյա հեղափոխությունից» հետո երկրում շարունակվել են անցկացվել բողոքի ցույցեր: Հայաստանի քաղաքացիները բողոքել են ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման, կրթության մասին օրենքում փոփոխությունների, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման, ինչպես նաեւ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ, բողոքել են նաեւ զոհված զինվորների մայրերն ու ավտոմեքենաներ ներկրողները:

2.            Վրաստան: Հունիսին Թբիլիսին մի քանի անգամ ցնցել էին բողոքի ցույցերը, որոնց ֆորմալ պատճառն էր ռուսական պատվիրակության այցը Թբիլիսի, որը ժամանել էր Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին մասնակցելու համար: Սեպտեմբերի 2-ին հրաժարական էր տվել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն: Սեպտեմբերի 3-ին «Վրացական երազանք» իշխող կուսակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել էր Վրաստանի ՆԳ նախարար Գեորգի Գախարիայի թեկնածությունը: Նոյեմբերի 17-ին Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց սկսվել էր «Միավորված ընդդիմության» բազմահազարանոց հանրահավաքը, որին մասնակցել էին բոլոր նշանակալի քաղաքական ուժերը, այդ թվում՝ Միխեիլ Սաակաշվիլիի «Միասնական ազգային շարժում» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչները: Հայտարարվել էր խորհրդարանն արգելափակելու մեկնարկի մասին:

3.            Ադրբեջան: Հոկտեմբերին անցկացվել էին բողոքի ցույցեր, որոնց ընթացքում ցուցարարները պահանջում էին ազատել քաղաքական բանտարկյալներին եւ անցկացնել ազատ ու արդար ընտրություններ, ինչպես նաեւ բողոքում էին ընդդեմ աճող գործազրկության եւ տնտեսական անհավասարության:

 
«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՈւ՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել Ազատության, անկախության և բարգավաճման խորհրդանիշ արձանը, ամերիկացիների դժվարին նվիրատվությունն ու Պուլիտցերի զայրույթը. «Փաստ»2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Փաշինյան-Բլինկեն-Ֆոն դեր Լեյեն հանդիպումը չի կարող հանգեցնել էսկալացիայի. Պետքարտուղարությունը՝ Բաքվին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (28 ՄԱՐՏԻ)․ Առաջին անգամ հիդրոպլանի փորձարկում, լվացքի մեքենայի արտոնագրում. «Փաստ»Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ո՞րն է ԵՄ իրական առաքելությունը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին. «Փաստ»Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան «Հայաստանը ԱՄՆ-ի ուշադրության կենտրոնում է՝ որպես ամերիկյան նպատակներն առաջ մղելու պոտենցիալ հզոր լծակ». «Փաստ»Նիկոլն ամեն ինչ հասցրել է ձախողման եզրին. Արտակ Զաքարյան «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ»Պատվավոր հյուպատոսների տրանսպորտային միջոցներին հատկացվելու են «H» տառը պարունակող կարմիր հիմնագույնի համարանիշեր. «Փաստ»Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ»Ինչո՞ւ են հիմնավորում միշտ այն, ինչը վնասում է Հայաստանի անվտանգության շահերին. «Փաստ»«Կոռուպցիան այսօր իր սարդոստայնով տարածված է ամեն տեղ». «Փաստ»Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»Ուղարկում է մարդկանց հետ «խոսելու». «Փաստ»Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ. «Փաստ»Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»Արդեն կես տարի է՝ Ռուբեն Վարդանյանը ապօրինի բանտարկված է Բաքվի բանտում․ «Ապրելու երկիր»Գնել Սանոսյանը դժվարացավ պատասխանել ԱԺ պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին, թե երբ կավարտվի Շուռնուխ գյուղի տների շինարարությունըՄալաթիա Սեբաստիայում բացվել է 88 ցանցի հերթական սուպերմարկետը Դուք կանաչ լույս վառեցիք Արցախի հայաթափման համար. ՇարմազանովՔուչակ գյուղի վերջնամասում մեքենաներ են բախվել․ կա զոհ և 6 վիրավոր Ադրբեջանը չի մասնակցի Երևանում սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում Արդարի դար չէ, ՈՒժեղի դար է Ընկերությունը կարևորում է նման ճանաչողական այցերը՝ ծանոթացնելու հանրությանը երկրի տնտեսության հենասյուն հանդիսացող որոլտին, ներկայացնելու իրական խնդիրներն ու ձեռքբերումներըԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա Տիգրան Ավինյանի շնորհավորանքը՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ