Ուզում եմ իմանալ՝ կանաչապատման մասով ի՞նչ խնդիր ունենք, մինչև կանաչապատման նոր ՀՈԱԿ-ը գործարկենք։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, Երևանի ավագանու նիստին հարցրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։
«Էդ չոփերը, 3 ամսվա էտած ծառերը ո՞վ պետք է հավաքի, բակերը մաքրի։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը գործը չարեց, այսօր էլ տեղակեցանք, որ ազատման դիմում է գրել, էդ չոփերն էլ մնաց»։
Հռիփսիմե Առաքելյանը պատասխանեց․ «Մասիվի ամբողջ տարածքում 2 ամիս է՝ մնում են բակերում»։
Հրաչյա Սարգսյան ասաց, որ կհանձնարարեն բոլոր բակերով անցնեն, որտեղ մնացորդներ կան, հավաքեն։
Առաքելյանը հույս հայտնեց, որ մինչև կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատելը, այսինքն մինչև գարուն կհավաքեն «այդ չոփերը»։
Հիշեցնենք, որ ավագանու այսօր հրավիրված նիստը սկսվել էր առավոտյան 11։00-ին և ավարտվել է մոտ 23։00-ին։