Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել

Կառավարության նպատակն անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ձևավորումն է: Այս մասին այսօր` դեկտեմբերի 28-ին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Կառավարությունում գույքահարկի համակարգի բարեփոխումների ընթացքի վերաբերյալ այսօր տեղի է ունեցած խորհրդակցության ժամանակ:

Քննարկվել է մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքը. փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ 2019 թ. նոյեմբերին ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որն ուժի մեջ է մտնելու 2021թ. հունվարի 1-ից: Օրենքով սահմանվում է կադաստրային տարածագնահատման 20 գոտի և 9 տեսակի գույքահարկ ողջ հանրապետության տարածքում, ինչը կբարձրացնի հարկման հասցեականությունը: Արդյունքում ակնկալվում է հանրապետությունում ներդնել անշարժ գույքի միասնական և արդյունավետ գնահատման ու հարկման համակարգ:

Մտքերի փոխանակությունը ծավալվել է հետագա անելիքների և քայլերի շուրջ: Քննարկվել են օրենքի կիրարկման համատեքստում գույքային հարկերի համակարգի բարեփոխումների իրականացման մեթոդաբանությանը, ներդրման ժամանակացույցին, անշարժ գույքի շուկայական և կադաստրային արժեքի արդյունավետ համադրմանը, գույքային հարկերն սպասարկող ծրագրային համակարգերի ապահովմանը, հանրային ներկայացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ կառավարության նպատակն անշարժ գույքի պրոգրեսիվ հարկման մեխանիզմների ձևավորումն է, հարկային բեռի արդարացի ու համարժեք բաշխման ապահովումը, և բարեփոխումները պետք է իրականացվեն հենց այս տրամաբանության ներքո: Կառավարության ղեկավարը հանձնարարել է պատասխանատուներին՝ շարունակել աշխատանքը և մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ՝ նախատեսվող փոփոխությունների մոդելավորված տարբերակի և ներդրման ժամանակացույցի վերաբերյալ:

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան Որ տարածքում են հիմնականում գործում մեր դեմ կիրառվող թուրքական F-16-երը Հայտնի է թուրքական F-16 կործանիչի կողմից խոցած օդանավի հայ օդաչուի անունը Ադրբեջանի ձախողված հարձակման հետևանքները Կրկին օդում են Թուրքիային պատկանող F-16 կործանիչները. օդաչուների խոսակցություններն արձանագրված են Շուշան Ստեփանյանը նոր տեղեկություն է հայտնում Զոհված զինծառայողների ընտանիքները 20 հազար դոլար միանվագ գումար կստանան ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արցախում իրավիճակի ամփոփում 10:00-ի դրությամբ Ոչնչացվել է հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյունը (Տեսանյութ) Արցախի հյուսիսում հակառակորդը ակտիվ է.Հարվածում են հրետանին, ՕՀՄ-ները Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ. Ամբողջ գիշեր մարտական գործողություններ են ընթացել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշոտ Փաշինյանը մեկնում է Արցախ Ադրբեջանի ՊՆ-ն մեկ օրվա սեփական կորուստների թիվը շփոթել և վերագրում է հայկական ուժերին. ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կործանիչ իսկանդերը` ազեռբառանների ահ ու սարսափ ԲԱՑԱՌԻԿ. Ինչպես է թշնամին օդ թռչում մեր հարվածներից Ինչ իրավիճակ է սահմանին. ՊՆ խոսնակը մանրամասնում է Հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, ունի 1900 վիրավոր. Արծրուն Հովհաննիսյան Այս օրերին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մարտական մկրտություն ստացավ․ նա կատարեց խոստումը. «Հրապարակ» Երբ Հայաստանը կդիմի ՀԱՊԿ-ին. «Ժողովուրդ»
website by Sargssyan