Ողբերգական դեպք Երեւանում. Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը

Այսօր՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Անհաղթ փողոցում Mercedes մակնիշի 35 PO 644 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ավտոմեքենան վարելիս ինքնազգացողության վատացում է ունեցել, որից հետո ավտոմեքենան հետընթաց է կատարել և բախվել ավտովերանորոգման կետերից մեկի դռանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության թիվ 11 բժիշկների հերթապահ բրիգադը։ Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց, ցավոք, արձանագրվել է սրտի կանգ։

Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պտ Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ։

Դեպքի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արտաշես Վանյանի, բաժի պետի տեղակալ Սամվել Սամվելյանի և ավագ քննիչ Տիգրան Վարդանյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունը պարզում է մահացածի ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։

 

 

2019 թվականին նորածիններին ավելի հաճախ տրվող անունները․ Վիճակագրական կոմիտե Տաշիր քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել Պուտինը պատմել է Ռուսաստանում «ապագայի զենքի» մասին Փետրվարի 25-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. Եղանակը Հայաստանում ՊՆ-ի 24–ամյա ծառայողը չի ենթարկվել ոստիկանների պահանջին․նա հարվածներ է հասցրել ոստիկանների մարմնի տարբեր մասերին Գերմանիայի հարավում անհայտ անձինք կրակ են բացել նարգիլե-ակումբի ցուցափեղկի ուղղությամբ Անհապաղ պետք է ձեռնարկել ավելի լայնածավալ գործողություններ` կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու համար․ Արման Աբովյան Թուրքիայում յոթ մարդ է զոհվել Իրանի հետ սահմանին տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով ԵՄ-ն կոչ է արել Իսրայելին հրաժարվել Արեւելյան Երուսաղեմում նոր բնակավայրեր կառուցելու ծրագրերից Աբովյան քաղաքի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվել Այսօր Բուն Բարեկենդանն է. Երևանում սպասվում է մեծ շքերթ-տոնախմբություն Իրանում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է հյուպատոսական բաժնի աշխատանքը Հրդեհ Խաշթառակ գյուղում. արվել է մոտ 5000 քմ բուսածածկույթ Պուտինը, Մերկելը, Էրդողանը և Մակրոնը Սիրիայի հարցով քառակողմ հանդիպում կունենան Ապարան-Արթիկ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում. վարորդը տեղում մահացել է. shamshyan.com Խնդրում եմ դադարեք հայ-իրանական սահմանը փակելու մասին խոսակցությունը. «Իմ քայլ»-ի պատգամավոր «Ազգային ժողովում մարդիկ գլխներում հաղթահարեցին աղքատությունը». Արսեն Բաբայան Հայաստանում երկրաշարժ է գրանցվել Լարսի ռուսական կողմում 656 բեռնատար կա կուտակված Օրվա հանդիպումների անոնս
website by Sargssyan