Վթար՝ Երեւան-Սեւան ճանապարհին․ 8 մարդ տուժել է․ տուժածների թվում երկու երեխա կա

Հունվարի 6-ին, ժամը 23:21-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ եւ արգելափակված քաղաքացի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 36-րդ կմ-ին բախվել են «Daewoo» (վարորդ՝ Վահան Գ.) եւ «ՎԱԶ-21015» (վարորդ՝ Դավիթ Մ., ծնված 1989 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ Դավիթ Մ.-ն, ուղեւորները՝ Զինա Մ.-ն (ծնված 1965 թ.) եւ Ինգա Ա.-ն (ծնված 1989 թ.), հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետեւ Դ. եւ Զ. Մ.-երը տեղափոխվել են Երեւանի «Արմենիա» ՀԲԿ: «Daewoo» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորները՝ Ռիտա Մ.-ն (ծնված 1993 թ.), Անգելինա (ծնված 2013 թ.), Աննա (ծնված 2012 թ.), Աիդա (ծնված 1970 թ.) եւ Ահարոն (ծնված 1968 թ.) Գ.-երը, հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, այնուհետեւ տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Վարդուհի Մ.-ին (ծնված 1973 թ.) շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

Բժիշկները Դավիթ եւ Զինա Մ.-երի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, Ինգա Ա.-ի, Ռիտա Մ.-ի, Անգելինա, Աննա եւ Ահարոն Գ.-երի առողջական վիճակը՝ բավարար, իսկ Աիդա Գ.-ի առողջական վիճակը չի հաջողվել պարզել։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները:

Ադրբեջանը նոր ճանապարհ է կառուցում դեպի Հայաստանի սահմաններ Քիչ առաջ Ռեֆորմիստների կուսակցության անդամները և ակտիվիստները հարձակման են ենթարկվել Կռահեք, թե ով է հերթական հայանպաստ ծրագրի թշնամին Տհաճորեն եմ անդրադառնում դրանց. Արցախի ՄԻՊ-ի գրառումը Նախագահ Տեր-Պետրոսյանը անիմաստ է համարում անդրադառնալ ազգակործան պատուհասի հոգեկան տվայտանքներին ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանե Թանդիլյանն այսօր Արցախում նախարար կնշանակվի «Նիկոլի ստերի բացահայտումն ու փաստեր` Կազանյան փաստաթղթի մասին». Էդուարդ Շարմազանով Նիկոլի մենությունը Նոր հաղորդագրություն Արցախից ՌԴ սպաները խնդրում են ՀՀ իշխանություններին անհապաղ լիազորություններ տալ Արթուր Վանեցյանին բանակցելու գերության մեջ գտնվող հայ զինծառայողներին ազատ արձակելու համար Մնաց 12 ժամ…Միքայել Մինասյան Ինչո՞ւ չի օգտագործում Ֆիլիպ Մորիսի ներուժը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 356 նոր դեպք. մահացել է 26 մարդ Հասցեները, որտեղ սպասվում է հոսանքազրկում ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ինչ են պատմում Քարվաճառի զորամասի զինծառայողները /տեսանյութ/ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Մահացել է դերասան Գրիգոր Դանիելյանի հայրը ՏԵՍԱՆՅՈՒԹ. Որ բարձունքները կմնան մեր հսկողության ներքո Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել
website by Sargssyan