Ինչ գրառում էր կատարել 16-ամյա աղջկան խեղդած Ռաֆայել Սուքիասյանը

Հրապարակը գրում է․ 16- ամյա աղջկան խեղդելու մասին ինքնախոստովանական ցուցմունք տված Ռաֆայել Սուքիասյանի ֆեյսբուքյան էջում եմ։ Ինչ գրառում էր կատարել 16-ամյա աղջկան խեղդած Ռաֆայել Սուքիասյանը։ Մոտ երկու ժամ է՝ ուսումնասիրում եմ։ Լավ, ինչպիսի՞ մարդ է նա, որ դիմել է այդ քայլին։

Երիտասարդի շփման լծակները բավականին լայն են։ Գրում է, որ աշխատում է ՀՀ պաշտպանության նախարարությունում որպես տեղեկատվության անվտանգության փորձագետ, բայց ամեն ասպարեզում կա։

Մեկ ակումբներում պարուհի է պահանջում, մեկ ազատ աշխատատեղերի համար աշխատողներ է հրավիրում, առք ու վաճառքի գործերով է զբաղվում, մեկ Երևանում վարձով տրվող բնակարան է փնտրում, մեկ խմբեր է վաճառում, մեկ  համակարգչային ծառայություններ է մատուցում․․․

 

Մի տեղ էլ հանդիպում եմ իր հրապարակած փաստաթուղթը, որ 2018 թ․ դեկտեմբերի 9-ին ազգային ժողովի արտահերթ ընտրություններում տեղական դիտորդ է՝ «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» կազմակերպության կողմից։ Տեղադրել եմ սլայդում։ Մի խոսքով ակտիվ կյանքով է զբաղվում։ Հենց էջում էլ հայտնում է, որ զբաղվում է PR-ով,  «TIRA PR» գործակալության գլխավոր տնօրենն է, Apricot Production-ի ու Apricot․news –ի տնօրենն է։

Ինչևէ, էջում մի մի հետաքրքիր գրառման հանդիպեցի․

Ռաֆայել Սուքիասյան-with Մարիամ Եգանյան.

Ո՞վ է Մարիամ Եգանյանը, հենց Ռաֆայելն  իր գրառմամբ պատասխանում է․

«Մարիամ Եգանյան սիրում եմ քեզ շատ։ Այնքան, որ անգամ ծաղիկը այդքան չի սիրում արևը, սիրում եմ քեզ խենթի պես, սիրում եմ քեզ հետ ժպտալ, շնչել, ապրել։ Դու ես իմ օդն ու ջուրը։ Դու ես իմ ոգեշնչողը, իմ հրեշտակը։ Դու իմ ԿՅԱՆՔՆ ես։ Այն էակն ես, ում ամեն անգամ տեսնելիս նորից ու նորից եմ սիրահարվում։ Սիրում եմ քեզ իմ ՀՐԵՇՏԱԿ…»։

«Չգիտեմ ով ոնց, բայց երբ ժամանակը գա, ամուսնանամ, իմ առաջնեկն հաստատ աղջիկ է լինելու»։ Սա տեղադրել էր օգտատերերից մեկի գրառմանն ի պատասխան, ով գրել էր․ «Սա տեղադրում եմ այն ամուսինների ու ընտանիքի անդամների համար, որոնք երբևէ ստիպել/ստիպում են կնոջը/քրոջը/աղջկան, որ հղիության արհեստական ընդհատում անի, առանց վերջինիս ցանկությունը հաշվի առնելու»։

Ինչի՞ համար էիր ուզում աղջիկ ծնվի՝ երիտասարդ։

Հիշեցնենք, որ հունվարի 5-ին ՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Սայաթ-Նովա պողոտայի 15 շենքի բնակարաններից մեկը, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են երեխայի դի։

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 3-րդ հարկի բնակարաններից մեկի ննջասենյակում՝ անկողնում, հայտնաբերել էին 16-ամյա Ս. Կ-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ երեխան մահացել է խեղդամահ արվելու հետևանքով։ Ձերբակալվել է 1993 թվականին ծնված երիտասարդ: Վերջինս տվել է ինքնախոստովանական ցուցմունք:

Աղբյուր՝ hraparak.am

Աբովյանի ծննդատանը 4,9 կգ քաշով տղա երեխա է ծնվել Սերժ Սարգսյանի գործով առաջին դատական նիստի օրը հայտնի է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՓԵՏՐՎԱՐԻ). Եր­կու ան­գամ նա­խա­գահ է ընտր­վել Սերժ Սարգ­սյա­նը Քա­ղա­քա­ցի­ու­թյուն ստա­նա­լու դի­մում­նե­րի քննարկ­ման ժամ­կե­տը 6 ամս­վա փո­խա­րեն կսահ­ման­վի 3 ամիս. «Փաստ» «Մի օր ատե­լու­թյու­նը սե­լավ է դառ­նա­լու, ամեն ինչ սրբի, տա­նի». «Փաստ» ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ «Ան­թույ­լատ­րե­լի է, որ հա­սա­րա­կա­կան, առա­վել ևս՝ քա­ղա­քա­կան որո­շա­կի տրա­մադ­րու­թյուն­ներ փո­խանց­վեն բա­նա­կին». «Փաստ» Նավթի համաշխարհային գներն աճում են Ոչ այն­քան քա­ղա­քա­կան, որ­քան իրա­վա­կան աս­պեկ­տով. «Փաստ» Կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման տնտե­սա­կան սև հետ­քը. ի՞նչ բա­ցա­սա­կան ազ­դե­ցու­թյուն կա­րող է կրել Հա­յաս­տա­նի տնտե­սու­թյու­նը. «Փաստ» Հայաստանում նշում են Գիրք նվիրելու օրը «Աշ­խա­տո­ղին օգուտ տա­լու ան­վան տակ բա­րե­փո­խում են անում, բայց շա­հում է գոր­ծա­տուն». «Փաստ» Մեծացնում են «ֆեյքերի կայսրությունը». «Փաստ» Անելանելի վիճակ Ալավերդիում. «Փաստ» Կա­ռա­վա­րու­թյու­նը սա­բո­տա­ժի՞ է են­թար­կում Նի­կոլ Փա­շի­նյա­նի առա­ջադ­րանք­նե­րը. «Փաստ» Հայաստան․ Վերջին չորս տարիներին Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել մոտ 100 000 մարդ Այսօր շատ հիշարժան փաստաթուղթ եմ ստորագրել. Նիկոլ Փաշինյան Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահին՝ ծննդյան տարեդարձի առթիվ Կորոնավիրուսը «շատ վտանգավոր իրավիճակ» է ստեղծում ամբողջ աշխարհի համար. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի Հովհաննես Մանուկյանը
website by Sargssyan