Երևան, 29.Մարտ.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա


Քաղաքացիներին պետք է հնարավորություն տալ տեսաձայնագրել ՀԴՄ կտրոն չտվողին, որը կունենա հետեւանքներ. Փաշինյան

Տնտեսություն

Շարունակում ենք ահազանգեր ստանալ, որ շատ լայնորեն տարածված ձեւով շարունակում են ՀԴՄ կտրոններ չթողարկել: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելեց, որ ինքը ՊԵԿ նախագահի հետ մի գաղափար են քննարկել. «Ինչպես հիմա օրենսդրական փոփոխություններ ենք անում, որ քաղաքացիների կատարած նկարահանումների հիման վրա ճանապարհային ոստիկանությունը կարող է վարչական վարույթ սկսել, ես երեկ ՊԵԿ նախագահին այդպիսի գաղափար եմ առաջարկել, որ նույնկերպ հնարավոր լինի ՀԴՄ կտրոն չթողարկելը փաստող  քաղաքացիների տեսագրության հիման վրա հարկային մարմինն իրականացնի վարչական վարույթ: Սա ճիշտ ճանապարհ է»,-ասաց Փաշինյանը:

Արդարադության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այդտեղ խնդիր կա, քանի որ ՀԴՄ կտրոն չտրամադրելու վերաբերյալ գործերը համատարած անվավեր են ճանաչվում դատարանների կողմից, քանի որ հնարավոր չի լինում ապացուցել ՀԴՄ կտրոն տալ-չտալու հարցը: Այդ վեճը լուծելու համար մոտ 2 տարի առաջ առաջարկվել է հարկային տեսուչներին համապատասխան տեխնիկական միջոցներով զինել, որպեսզի տեսաձայնագրվի գնման փաստը, բայց բացասական եզրակացություններ են եղել ֆինանսների նախարարության կողմից: Մենք ունեինք գաղափար նույնը անելու, ՄԻԵԴ-ի տարբեր վճիռներ էինք ուսումնասիրում՝ հասկանալու համար, թե նման տեսաձայնագրումը արդյոք որեւէ խախտում կենթադրի, թե ոչ, քանի որ որոշակի առումով անձնական կյանքի միջամտություն է ենթադրում: Բայց գտանք, որ եթե բիզնեսի մոտ է տեսանկարահանումը կատարվում, դա անձնական տվյալներին չի առնչվում: Հիմա մենք պատրաստ ենք ՊԵԿ-ի եւ Ֆինանսների նախարարության հետ այդ ճանապարհով գնալ, որ տեսուչների կողմից տեսաձայնագրում արվի»,-ասաց նախարարը:

Վարչապետի դիտարկմանը, որ ինքը նկատի ուներ, որ ոչ թե տեսուչի, այլ քաղաքացիների կողմից նման տեսանկարահանում կատարվի, Բադասյանն ասաց, որ ստուգման փաստը հանձնարարագրի բացում է ենթադրում եւ որոշակի ժամկետի ֆիքսում, որ այդ ժամկետում գնումը կկատարվի. «Այս առումով կարող է խնդրահարույց լինել քաղաքացու կողմից տեսաձայնագրումը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Ես խնդիրն առաջադրում եմ, դուք պետք է լուծումները գտնեք: Գնացեք, գտեք լուծումներ: Մարդը պետք է հնարավորություն ունենա խատումը ֆիքսել, սոցիալական ցանցի իր էջում դնել եւ վարչական վարույթ իրականացնող մարմինը պետք է պարտավոր լինի գնալ եւ տուգանվել: Մենք այսօր ասում ենք՝ չի կարելի ծխախոտի մնացորդը նետել, աղբը նետել մեքենայից, այս անել, այն անել, բայց այն քաղաքացին,ո րի աչքի առաջ դա տեղի է ունենում, ինքը գոծելու լծակ, ըստ էության, չունի: Ասենք տեսա, որ մեկն իր մեքենայից աղբը շպրտեց, ի՞նչ անեմ, զանգեմ ոստիկանություն, հետո ինձ մի հատ կանչեն քննության, հետո հարցաքննության եւ այլն: հետո չկարողանամ ապացուցել, վերջում դառնա ուրիշ պատմություն»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ասաց, որ այդ խնդիրը լուծելու համար պետք է օրենսդրական նախաձեռնություններով հանդես գան եւ իրենք դա կանեն:

Նիկոլ Փաշինյանը նաեւ ընդգծեց, որ որքան ինքը հիշում է բացարձակ իրավունք գյություն չունի: ՄԻ պաշտպան Արման Թաթոյանն ասաց, որ բացարձակ իրավունք է խոշտանգումից ազատ լինելու իրավունքը, ինչին վարչապետը ժպիտով արձագանքեց. «Այո, եւ մենք բոլորս պետք է այդ ՀԴՄ-ի խոշտանգումից ազատ լինելու իրավունքից լիարժեք օգտվենք»:

«Կներեք, եթե խանութի աշխատողը մտնի քաղաքացու տուն, դարակը բացի եւ այնտեղից, ենթադրենք, 300 դրամ վերցնի, քաղաքացին ի՞նչ է անելու: Ասելու է՝ դե մեր դիմացի խանութի աշխատողն է, թող անի՞: Բռնելու է չէ՞ ձեռքից»,-ասաց վարչապետը:

Նա ասաց, որ քիչ առաջ տեսել է, որ կառավարության աշխատակիցներից մեկն մեքենայից դուրս է եկել ծխախոտի մնացորդը նետել է գետնին. «Ես գիտեմ, թե ինչ կանեմ, բայց եթե տեսնողը սովորական քաղաքացի է, ինքն ի՞նչ անի»:

Սահմանապահ Բաղանիսն ամուր է, քան երբևէՈ՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները Ավստրալիան մտադիր է իր արևային վահանակներն արտադրելԱլենը չի վիրավորվում Մարուքյանի «անբարոյականի վաստակ» բառերից,բայց մնացածներին դատի է տալիս.Մկրտչյան Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ ԲրազիլիաՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԿասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆԱպրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Մենք իբր հողի վրա ենք, բայց մեռած ենք, թաղած չենք․ Էդուարդ Շարմազանով Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանՉտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայան Գրիգոր Դանիելյանի որդուն հիվանդանոց են տեղափոխել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Կրոկուսի վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են թմրանյութի ազդեցության տակ Հայտնի է՝ ով է ճանաչվել Լա Լիգայի՝ մարտ ամսվա լավագույն մարզիչ Շղթայական ավտոմեքենաների ջարդ Երևանում. 12-ամյա երեխան ու նրա մայրը տեղափոխվել են հիվանդանոց Երբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան