Դիպուկահարի կրակոցից զինծառայողը վիրավորում է ստացել թեւի շրջանում
ՀասարակությունՏավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորված 37-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Արզումանյանը վիրավորում է ստացել թեւի շրջանում։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Բերքաբերի համայնքապետ Արգամ Արզումանյանը, որի համագյուղացին է զինծառայողը։
«Նորմալ է վիճակը, թեւն է վնասվել դիրքում»,– ասաց համայնքապետը։
Արթուր Արզումանյանն ամուսնացած է, ունի մեկ երեխա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: