Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում. նա 24 ժամ ինսուլին է ստանում
ՀասարակությունԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը շարունակում է մնալ Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում. նա 24 ժամ ստանում է ինսուլին։ Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։
Նա հայտնեց, որ երեկվանից միացվել է արհեստական շնչառության սարք։
Հիշեցնենք, որ Գրիգորյանը երեկվանից գտնվում է Նաիրի ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում։