Եկամ­տա­հար­կի նվա­զեց­ման թաքն­ված կող­մը. ո՞վքեր են շա­հում դրա­նից

Տարեսկզբից ուժի մեջ են մտել եկամտահարկի փոփոխությունները, որոնք նախատեսվում են Հարկային օրենսգրքում Նիկոլ Փաշինյանի կառավարության ձեռնարկած բարեփոխումների փաթեթով։ 

Դեռևս 2018 թվականից Նիկոլ Փաշինյանը խոսում էր, թե իրենք պատրաստվում են նվազեցնել աշխատողների կողմից վճարվող եկամտահարկը, իսկ դրա համար պահանջվեց գրեթե մեկուկես տարի, որպեսզի այն իրականություն դառնա։ 

Սակայն այս նախաձեռնությունը ավելի շատ եկամտահարկի համահարթեցում է, քան եկամտահարկի նվազեցում, քանի որ հունվարի 1-ից արդեն բոլորը կվճարեն 23 տոկոս եկամտահարկ: Մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողները ինչպես հարկվել են 23%-ով, այնպես էլ շարունակելու են հարկվել։ 

Իսկ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ ստացողները, որոնք հարկվում էին 28 տոկոսով, և 2 միլիոնից ավելի ստացողները, որոնք հարկվում էին 36 տոկոսով, ավելի քիչ եկամտահարկ են վճարելու։ 

Սա նշանակում է, որ կառավարության կողմից ներկայացված փոփոխությունները իրենց վրա զգալու են միայն բարձր աշխատավարձ ստացողները, և ավելանալու են միայն նրանց եկամուտները։ Եվ նախկինում գործող սկզբունքը, թե շատ աշխատավարձ ստացողից շատ պահում է կատարվելու, իսկ քիչ ստացողից` քիչ, այլևս չի գործում։

 Քիչ չէ, որ վարչապետը հանրությունից գաղտնի գրեթե կրկնակի բարձրացրեց նախարարների, մարզպետների, փոխմարզպետների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը, հիմա էլ այս կարգի նախաձեռնությունների միջոցով նրանց համար լրացուցիչ եկամուտներ է ապահովում, փոխանակ կենտրոնանա ցածր աշխատավարձ ստացող և դրանով իր պահանջները հազիվ բավարարող քաղաքացիների եկամուտներն ավելացնելու խնդրի վրա։ 

Իշխանություններն իրենց կողմից կատարված մեծ աշխատանք են ներկայացնում նաև այն, որ եկամտահարկի փոփոխությունները շարունակական են լինելու, և մինչև 2023 թվականը համահարթ եկամտահարկը էլ ավելի է իջնելու։ 

Այսպես, 2020 թվականին աշխատող անձանց եկամուտները կհարկվեն 23 տոկոս դրույքաչափով, 2021 թվականին և հաջորդող 2-3 տարիների ընթացքում դրույքաչափը յուրաքանչյուր տարվա ընթացքում կնվազի մեկ տոկոսային կետով, ու արդեն 2023 թվականին ֆիզիկական անձանց ստացվող եկամուտների գծով եկամտային հարկի բեռը կկազմի 20 տոկոս։ 

Թվում է, թե եկամտահարկի շարունակական իջեցումը պետք է բերի ֆիզիկական անձանց եկամուտների աճի, սակայն դա այդպես չէ։ Հարցն այն է, որ եկամտահարկի հաշվարկման այս փոփոխություններին զուգահեռ՝ փոխվում է նաև կուտակային կենսաթոշակների հաշվարկման կարգը, և եկամտահարկի նվազման հետ 2021 թվականից աճելու է պարտադիր կուտակային կենսաթոշակների՝ քաղաքացու կողմից վճարվող մասնաբաժինը: 

Կուտակային վճարը աշխատավարձի 10 տոկոսի չափով է, որից 2,5 տոկոսը ներկայումս վճարում է մասնակիցը, իսկ 7,5 տոկոսը՝ պետությունը: Այս տոկոսային հարաբերությունը կպահպանվի 2020 թվականի ընթացքում, սակայն 2021 թվականից սկսած անհատի մասնաբաժինը կավելանա, իսկ պետությանը՝ կպակասի: 

2021 թվականին անհատները կվճարեն արդեն 3,5 տոկոս, 2022-ին՝ 4,5 տոկոս, իսկ 2023 թվականին 5 տոկոս կվճարի մասնակիցը, իսկ մյուս 5 տոկոսը՝ պետությունը։ 

Եվ ստացվում է, որ մինչև 150 հազար դրամ ստացող քաղաքացիների փաստացի տնօրինվող գումարը չի փոխվի մինչև 2023 թվականը, իսկ Հայաստանում վարձու աշխատողների գերակշռող մասը՝ մոտ 65,1 %-ը, ստանում է մինչև 150 հազար դրամ աշխատավարձ։ 

Բացի այդ, բարձր աշխատատավարձ ստացող մարդկանց համար եկամտահարկը նվազեցնելու պատճառով պետությունը բավական մեծ ֆինանսական կորուստներ է ունենալու։ 

Բյուջեի վրա այդ ճնշումը թուլացնելու նպատակով կառավարությունը այս տարվա սկզբից ավելացրել է ենթաակցիզային ապրանքների հարկը, որի ծանրությունը ևս ընկնելու է սպառողների վրա, սակայն մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը չի նվազի, ու տնօրինվող եկամուտը չի ավելանա, բայց նրանք ստիպված են լինելու ավելի թանկ վճարել այդ ապրանքների համար։ 

Ավելի բարձր վարձատրվողները ևս ավելի թանկ են վճարելու, սակայն մյուս կողմից էլ նրանց եկամուտն է մեծանալու։ Ստացվում է, որ մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների ֆինանսական վիճակը ոչ միայն չի բարելավվելու, այլև մի բան էլ վատանալու է։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

«Մեր առաջին լուսանկարը»․ Գոհար Ավետիսյանն իր երեխայի առաջին լուսանկարն է հրապարակել Վրաերթի ենթարկված տղամարդկանցից մեկը մահացել է Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել Արցախում 70-ամյա տղամարդը հանկարծամահ է եղել իր առանձնատանը 4-րդ զորամիավորման զորամասերի հրամանատարների հետ անցկացվել են ցուցադրական մարտավարաշարային պարապմունքներ Շուշիում` Կանաչ ժամ եկեղեցու հարակից տարածքում այծյամ է հայտնաբերվել (ֆոտո) Անցած շաբաթ գրանցվել է 175 արտակարգ դեպք. թունավորումից տուժել է 31 մարդ, զոհվել է երկուսը Արարատի մարզում միմյանց են բախվել Volkswagen-ն ու 07-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր Էրդողանը կմեկնի Բաքու ՆԱՏՕ-ն ռազմական աջակցություն չի ցուցաբերի Թուրքիային նրա կողմից Իդլիբում ռազմական գործողության դեպքում. աղբյուր Հունվարի 8-ից մինչև փետրվարի 15-ի բացակայությունները կհամարվեն հարգելի` կզրոյացվեն մեխանիկորեն. Արայիկ Հարությունյան Ադրբեջանի ոստիկանությունը կրկին բռնի ուժով ցրել է ընդդիմության բողոքի ակցիան. ձերբակալվել է 55 մարդ, ոմանց գտնվելու վայրն անհայտ է (տեսանյութ) Գ.Վ. Պլեխանովի անվ. ՌՏՀ ԵՄ հոգաբարձուների խորհրդի անդամ Արտակ Թովմասյանը պարգևատրել է լավագույն ուսանողներին «Մեր օգնության ձեռքը մնաց օդում կախված».Տոնոյանը՝ հանրաքվեի գործընթացին ԲՀԿ-ի չմասնակցելու մասին Գարեգին Բ-ն նոր նշանակում է արել Հանրաքվեին քաղաքական պասիվության պատճառն իշխանության անգործությունն է Միսիսիպիում ջրհեղեղի սպառնալիքի պատճառով արտակարգ դրության ռեժիմ են սահմանել Հունվարի 13-17-ը շրջակա միջավայրին հասցված վնասի չափերով նշանակվել է 850 հազար դրամի վարչական տուգանք «Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը տեղափոխվել է հոգեբուժարան. ՔԿ Ճապոնական ավտոարտադրողները վերսկսում են արտադրությունը Չինաստանի գործարաններում
«Մեր առաջին լուսանկարը»․ Գոհար Ավետիսյանն իր երեխայի առաջին լուսանկարն է հրապարակել Իսկ դուք գիտեի՞ք, թե ինչն է սրա պատճառը. Ձեր օրգանիզմում իսկական հրաշքներ են կատարվում Մարդկանց 90%-ը ամուսնանում է սխալ տարիքում․ Գիտնականները պարզել են, թե որն է ամուսնանալու և երջանիկ ընտանիք կազմելու ճիշ... Հարազատները մի քանի փոս փորեցին, սակայն նույն օձ հայտնվեց բոլոր փոսերում և չթողեց նրան հուղարկավորել... Աղջիկների մարմնի ամենագեղեցիկ մասը՝ ըստ կենդանակերպի նշանի Աչքերի հետ կապված 10 խնդիր, որոնք վկայում են առողջական խնդիրների մասին Այս կինը ողջ էր մնացել Տիտանիկի խորտակման ժամանակ եւ պատմել էր ողջ ճշմարտությունը. Այս մասին բոլորը լռում էին Գուրգեն Դաբաղյանի զոքանչը ավելի գեղեցիկ եւ երիտասարդ տեսք ունի, քան իր կինը. Լուսանկարներ Այս հին Կարի մեքենաները, պարզվում է, մի ամբողջ հարստություն են. Ահա, թե ինչու Էմմա Մանուկյանը՝ բաց տեսարաններում նկարահանվելու, ամուսնու արձագանքի մասին և ոչ միայն
website by Sargssyan