Ինստագրամում հայտնված սպիտակ վագրը Գ. Ծառուկյանին չի պատկանում. հերթական ապատեղեկատվությունը
ԲլոգԿարեն Հակոբյանը գրում է․
Երեկ բնապահպանական թեմաներով հրապարակումներ անող կայքերից մեկը մի նյութ էր տարածել, որտեղ ինստագրամից հայտնի աղջիկը ֆոտոսեսիա էր անցկացնում սպիտակ վագրի հետ: Դա Երևանի սրճարաններից մեկի տարածքում է, որի անունը շատ պարզ երևում է: Բնականաբար զուտ ենթադրությունների, ու ինչպես «բարդակ» լրատվականին է հարիր, առանց ճշտելու ինֆորմացիայի իսկությունը, գրել էին, թե իբր այդ վագրը պատկանում է Գագիկ Ծառուկյանին: Վստահաբար դա իրականությանը չէր համապատասխանում, ծայրից ծայր ապատեղեկատվություն էր: Ասեմ ավելին, եթե որոշ չակերտավոր բնապահպանների, անհանգստացնում է Գագիկ Ծառուկյանի խնամակալության տակ գտնվող կենդանիների կեցության պայմանները, ապա հիշեցնեմ, որ Ծառուկյանն ինքն է առիթ ունեցել հայտարարել, որ այն օրը, երբ Կենդանաբանական այգում կլինեն համապատասխան պայմաններ՝ այդ էկզոտիկ կենդանիներին հավուր պատշաճի պահելու, կերակրելու և խնամելու համար, ապա նա մեծ սիրով կտրամադրի իր խնամքի տակ գտնվող կենդանիներին: Ի վերջո սպիտակ վագրն ու առյուծը վայրի բնության պայմաններում էլ չեն կարող գոյատևել: Բայց եթե հիշում եք, բոլորովին վերջերս մի քանի սահմռկեցուցիչ դեպքերի ականատես եղանք, երբ թափառող շները ներխուժել էին այգու տարածք և հոշոտել Մուֆլոնին, կենգուրուին և այլն: Ստացվում է, որ մեր կենդանաբանական այգին չափանիշներով դեռ շատ հեռու է այն մակարդակից, որ նրանց վստահվի այդ էկզոտիկ կենդանիները: Այնպես որ մի փորձեք մեկ բաժակ ջրում փոթորիկ առաջացնել ու անհարկի շահարկել անուններ, դրանով դուք կենդանիների անվտանգությունը կամ կեցության հետ կապված բարելավումներ չեք անում, այլ անիմաստ աղմուկ եք բարձրացնում: