«Zoo Fauna Art» ընկերությունը հերքում է Գագիկ Ծառուկյանի մասին տարածված ապատեղեկատվությունը
ОбществоԵրեկվանից համացանցում տարածվում է մի լուսանկար, որտեղ մի աղջիկ է՝ սպիտակ վագրի հետ, և հայտարարվում է, որ այդ կենդանին պատկանում է Գագիկ Ծառուկյանին։ Պաշտոնապես հերքում եմ այս ապատեղեկատվությունը և ի գիտություն, ի լուր բոլորի հայտարարում եմ, որ լուսանկարի սպիտակ վագրը պատկանում է «Zoo Fauna Art» ընկերությանը, որի տնօրենն եմ հանդիսանում։ Քանի որ Հայաստանում առաջին անգամ ծնվել էր սպիտակ առյուծ և սպիտակ վագր, իսկ մեր ընկերությունը զբաղվում է կենդանիների բուծմամբ, և հանդիսանում է կարանտինային և փրկարարական կենտրոն, Գագիկ Ծառուկյանը, ում հետ ունենք ջերմ հարաբերություններ, այդ կենդանիներին նվիրել է մեզ։ Այս պահին էլ կառուցում ենք միջազգային չափորոշիչներին համապատասխանող կենդանաբանական այգի, և ուրախ ենք, որ առաջին անգամ մեր երկրում ծնված միակ սպիտակ առյուծը և վագրը իրենց արժանի տեղն են գտնելու այնտեղ։ Եվս մեկ անգամ հորդորում եմ ապատեղեկատվություն չտարածել։ Վերոնշյալ լուսանկարը արվել է մեր կենտրոնի տարածքում, որտեղ, մարդիկ, ովքեր տեղյակ են այս արտառոց իրադարձության մասին, ցանկություն են հայտնում տեսնել այդ կենդանիներին և, ինչու չէ, նաև լուսանկարվել։ «Zoo Fauna Art» ընկերության տնօրեն՝ Արթուր Խաչատրյան