«Քանի որ մի քիչ սեւ եմ, չէին հասկացել, որ հայ եմ». «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ
Общество30 տարի առաջ Բաքվի ջարդերի ժամանակ ամենասկզբում մենք նկատել ենք երիտասարդների խմբերի, բայց հետո ենք հասկացել, որ նրանք փնտրում էին հայերին: Այս մասին այսօր՝ հունվարի 18-ին, Բաքվի ջարդերի 30-ամյա տարելիցին նվիրված Հայաստանի եւ Արցախի ԱԺ-ների միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ հատուկ նիստում իր ելույթում նշեց «ԼՂՀ փախստականների միություն» ՀԿ նախագահ Սանասար Սարյանը՝ վերհիշելով 30 տարի առաջվա դեպքերը:
«Քանի որ մի քիչ սեւ եմ, չէին հասկացել, որ հայ եմ: Ուզում եմ նաեւ հիշեցնել, որ Բաքվում հայերի ինքնապաշտպանության կղզյակներ եղել են: Եթե դա չլիներ, զոհերն ավելի շատ կլինեին: Դրա մասին միջազգային կառույցներին պետք է ասել, որովհետեւ հարգում են այն ազգին, որը կարողանում է պաշտպանվել: Ես մի քիչ ավելի շու եմ լքել Բաքուն, բայց անցել եմ գյուղերով, մի քանի մնացել եմ Հադրութում, որտեղ էլի տեսա երիտասարդ թուրքերի, որոնք փնտրում էին հայերի տները: Ծնողներս արդեն լրացուցիչ ինքնաթիռներով կարողացան հասնել Երեւան»,-ասաց նա: