80-անց կինը Վրաստանից Հայաստան բնակության էր վերադառնում եւ 2019 թվականի «Բենթլի» էր բերում իր հետ. Շուշան Ներսիսյան
ՀասարակությունՎերջերս 80–ն անց տարեց մի կին Վրաստանից բնակության էր վերադառնում Հայաստան եւ իր հետ 2019 թվականի Բենթլի էր բերում եւ լիազորել էր 2 երիտասարդների, որպեսզի զբաղվեն իր հարցերով։ Այս մասին այսօր՝ հունվարի 20–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն` անդրադառնալով` առանց մաքսատուրքերի ու հարկերի մեքենաների ներկրման դեպքերին:
«Այսինքն էն արտոնությունը, որ ամբողջությամբ մաքսատուրքերից ազատում է եւ մեկ տրանսպորտային միջոց հնարավորություն կա առանց մաքսատուրքերի եւ հարկերի ներմուծել, դրանից քաղաքացիները օգտվում են ամբողջ կյանքում մեկ անգամ, իսկ 5000 եվրոյի արտոնությունը, դա կապ չունի` Հայաստանի քաղաքացի ես, քաղաքացի չես, եթե մեկ տարի Հայաստանից բացակայել ես, մինչեւ 5000 եվրո արժողությամբ ապրանք կարող ես ներմուծել, էդ պարագայում էս մի արտոնությունից քաղաքացիները կարող են 3 տարին մեկ օգտվել: Կարող եմ օրինակ բերել, որ էս վերջերս մի տարեց կին 80-ն անց, բնակության էր վերադառնում Հայաստան Վրաստանից, եւ իր հետ 2019 թվականի «Բենթլի» էր բերում եւ լիազորել էր 2 երիտասարդդների, որպեսզի զբաղվեն էդ հարցերով: Ունենում ենք, էդպիսի դեպքեր էլ ենք ունենում եւ վարչարարությունը այս դեպքերի համար է խիստ լինելու»,-ասաց նա: