Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդություն ներկայացվեց

ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպաններն այսօր՝ հունվարի 21-ին, դատարանին միջնորդություն ներկայացրին՝ նրան բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու վերաբերյալ։

Պաշտպան Լեւոն Բաղդասարյանն ասաց, որ Մանվել Գրիգորյանի հարազատները կհոգան Ֆրանսիայում բուժվելու բոլոր ծախսերը. «Շուրջ 20 տարի Ֆրանսիայի բժիշկները բուժել են Մանվել Գրիգորյանի շաքարային դիաբետը»։

Պաշտպանները ներկայացրին նաեւ Ֆրանսիայի հիվանդանոցներից մեկի պրոֆեսորի գրությունը դատարանին։ Գրության մեջ նշված էր, որ Մանվել Գրիգորյանը բուժման կարիք ունի Ֆրանսիայում՝ անվերահսկելի դիաբետի, սրտային եւ շնչառական անբավարարության պատճառով։

Մեղադրող դատախազը առարկեց այդ միջնորդության դեմ. «Որեւէ փաստական տվյալ եւ հիմնավորում չկա, որ Մանվել Գրիգորյանը ներկայիս առողջական վիճակում չի կարող անհրաժեշտ բուժօգնություն ստանալ Հայաստանում»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ արտահերթ դատական նիստ հրավիրվեց եւ Գրիգորյանն ազատ արձակվեց։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի Վերակենդանացման բաժնում։ Նրա առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Երեւանում խոշոր ավտովթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 4 վիրավորներից մեկը մահացել է ՁԻԱՀ–ի կանխարգելման կենտրոնի՝ բերման ենթարկված փոխտնօրենն ազատ արձակվեց Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավարության վաղվա նիստի օրակարգում է Արմավիրի մարզում՝ Կարմիր կամրջի մոտ, մեքենան կողաշրջվել է. կա վիրավոր Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրառում է արել Մանվել Գրիգորյանը գնացել է տուն, 24 ժամ անց վիճակը կրկին վատացել է եւ վերադարձել ԲԿ ՀՀ ԱԳ նախարարը Պաղեստինի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքորոշումը Աբխազիան փակում է սահմանը բոլոր արտասահմանցիների համար, բացի ՌԴ քաղաքացիներից Իրանից ՀՀ քաղաքացիների առաջին խումբը հատուկ չվերթով վերադարձել է Հայաստան Համաճարակի սպառնալիքի պատճառով չեղարկել Մարտի 1-ի երթը. «Սասնա ծռեր» Սպորտային-պարահանդեսային պարերի միջազգային բաց առաջնություն՝ Երևանում Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի մարզահավաք Կորոնավիրուսը հասավ Հունաստան. նախարարությունը հաստատում է առաջին վարակման դեպքը 67 հոգի արդեն դիմել են Իրանից Հայաստան տեղափոխվելու համար. ԱԳՆ Կորոնավիրուսը չպետք է դառնա Իրանի թշնամիների զենքը. Ռոհանի ՏՏ կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին եւ ԱԺ նախագահին ՈՒՂԻՂ. վարչապետը կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել Ադրբեջանում յոթ մարդու մոտ կորոնավիրուս են կասկածում
Մարդիկ հսկայական գնդիկով օձ գտան․ սեփական կյանքը վտանգելով՝ անասնաբույժը փրկեց օձին․․․ ահա թե ինչ կար դրա ներսում Մարդկանց 90%-ը ամուսնանում է սխալ տարիքում․ Գիտնականները պարզել են, թե որն է ամուսնանալու և երջանիկ ընտանիք կազմելու ճիշ... ԹԵՍՏ. Ո՞ր ընտանիքն է ամենահամերաշխը. Պատասխանը շատ բան կպատմի ձեր մասին Հեղուկ «ռումբ». Խմեք ՍԱ սոված փորին մեկ շաբաթ շարունակ. արդյունքն անհավատալի է Կանացի 5 անուններ, որոնք հաջողություն են բերում. Իսկ Ձեր անունը կա՞ այս ցանկում Տղամարդը 280 թունավոր օձ բաց թողեց և կանգնեց նրանց մեջ. Ահա, թե ինչ տեղի ունեցավ վարկյաններ անց.. Նյարդերից թույլ մարդկա... Ժողովուրդն ասում է՝ երբ վառվում է ականջը, ապա քո մասին բամբասում են, բայց իրականում դա այլ բան է «Շատ գեղեցիկ, ինչպես միշտ, ցանկացած տարիքում». Լուիզա Ներսիսյանի նոր լուսանկարն անտարբեր չի թողնի ոչ ոքի 2020 թվականի ամենավատ և անհաջող ամիսը՝ ըստ հորոսկոպի նշանի. Իսկ ո՞րն է Ձերը Ինչ հիվանդություններ են բնորոշ Ձեզ՝ ըստ ծննդյան ամսի
website by Sargssyan