Վանաձորում 23-ամյա երիտասարդը, իմանալով իր կնոջ հղի լինելու մասին, պահանջել է բնակվել իր հետ, մերժվելով՝ դանակահարել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 23-ամյա երիտասարդի կողմից կնոջ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

2020 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 18:00-ին,  «Վանաձորի ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժին  հաղորդում է ստացվել այն մասին, որ «որովյանի առաջնային պատի թափանցող եւ ձախ բազկի կտրած-ծակած վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Վանաձոր քաղաքի բնակչուհի՝  ծնված 1998թ.:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում  հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: 22-ամյա Վանաձոր քաղաքի բնակչուհին տուժող է ճանաչվել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք, առգրավվել են հիվանդանոց ընդունվելու պահին  տուժողի հագին եղած հագուստները: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով տուժողի ամուսինն է՝ ծնված 1997թ.:

Նախաքննությամբ պարզվել է, որ 23-ամյա երիտասարդը, 2020թ. հունվարի 21-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Կ.Դեմիրճյան փողոցի շենքերից մեկի բնակարանում, տեղեկանալով կնոջ հղի լինելու մասին, պահանջել է բնակվել իր հետ, սակայն մերժում ստանալով՝ վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում երիտասարդը իր մոտ գտնվող դանակով հարվածել է կնոջը՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրելու կալանավորումը: 

Նախաքննությունը շարունակվում է:

 

 

Հայաստանի իշխանության լռությունը վկայում է, որ Ալիևը ճիշտ էր. Արթուր Ղազինյան Անհավասարարակշիռ ու քինախնդիր վարքագիծն իշխանությունների ձեռագիրն է դարձել. Իվետա Տոնոյան ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնող անձը պետք է ունենա պրոֆեսիոնալիզ. Արսեն Բաբայան Ընդդիմությունը միասնական ճակատով պահանջելու է Փաշինյանի հրաժարականը Ի վերջո ո՞վ է առաջինը հորինել դակիչը․«Փաստ» Ռուս ուղ­ղա­փառ եկե­ղե­ցու առաջ­նոր­դի այ­ցը Հա­յաս­տան, խախ­տում­նե­րով նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­ր.«Փաստ» «Ան­կա­յուն բա­լան­սը պահ­պան­վում է. որո­շա­կի ան­տար­բե­րու­թյուն կա կոնֆ­լիկ­տի հան­դեպ».«Փաստ» «Կրտսեր դպրո­ցը դրե­ցինք մեծ ռիս­կի տակ, այս օղա­կում բաց­թո­ղում­ներ թույլ տա­լու իրա­վունք չու­նենք»․ «Փաստ» Համապետական հանրահավաք է լինելու. «Իշխանությունը ձախողել է ամենուրեք» Դու կա՛մ ան­կախ ես, կա՛մ ոչ. հետ­քայլ անե­լու շռայ­լու­թյուն չենք կա­րող թույլ տալ․«Փաստ» Փոփոխություն ՀՀ լեզվական քաղաքականության մեջ. պետբյուջեից ծախսերը կավելանան․«Փաստ» «Անս­խա­լա­կա­նու­թյան սինդ­րո­մը գնա­լով ավե­լի ինս­տի­տու­ցի­ո­նալ բնույթ է կրում»․«Փաստ» Իշ­խա­նա­փո­խու­թյան գոր­ծըն­թաց­նե­րը կշա­րու­նակ­վեն նաև հե­տա­գա­յում, իսկ ան­կա­խու­թյունն այն­պի­սի մի ար­ժեք է, որը պետք է ըստ ար­ժան­վույն գնա­հա­տել․«Փաստ» Երբ ար­տերկ­րի պրակ­տի­կան փոր­ձում են կի­րա­ռել Հա­յաս­տա­նում՝ առանց մեր երկ­րի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը հաշ­վի առ­նե­լու.«Փաստ» «Իշ­խա­նու­թյուն­նե­րի տա­րան­ջատ­ման սկզբուն­քը վե­րա­ցավ. ՍԴ-ի վրա մշտա­պես կախ­ված է լի­նե­լու լե­գի­տի­մու­թյան հետ կապ­ված մեծ հար­ցա­կա­նը».«Փաստ» Հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են.«Փաստ» Կազմել են «անցանկալի» փորձագետների ցուցակ.«Փաստ» «Մար­տի են գնում մի­այն»... հա­վա­տա­րիմ «հինգվարդիականները». «Փաստ» Կորոնավիրուսի դեմ պայքարում իրենց ավանդի համար մի խումբ բժիշկներ պարգեւատրվել են Իհարկե վերադառնում եմ. Արսեն Թորոսյան
website by Sargssyan