Արցախում մահացած պայմանագրային զինծառայողը 4 անչափահաս երեխաների հայր էր (ֆոտո)

Արցախում հունվարի 21-ին դժբախտ պատահարից մահացած 39-ամյա պայմանագրային զինծառայող Արթուր Նալբանդյանը ծնունդով Լոռու մարզի Օձուն գյուղից էր, բնակվում էր Արցախի Հանրապետության Հաթերք գյուղում:

«15 տարի առաջ է տեղափոխվել այստեղ, գրացված են մեր գյուղում: Ապրում են այստեղ, տուն չունեն, ուրիշի տանն են մնում, նյութապես անապահով վիճակում են: Մի տասնհինգ օր առաջ էին եկել մոտս, պիտի լուծեինք իրենց սեփականության հարցն այս տարի»,- NEWS.am-ին հայտնեց Հաթերքի ղեկավարը՝ Վարդան Գրիգորյանը:

Արթուր Նալբանդյանը ամուսնացած էր, 4 անչափահաս երեխաների հայր:

«2 տղա ունի, 2 աղջիկ: Մեծը 10 տարեկան է, փոքրը՝ 3»,- նշեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ ընտանիքը բարեկամ չունի գյուղում, իսկ Արթուրի ծնողները մահացած են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը: Մահվան հանգամանքները դեռ պարզ չեն:

«Վան» ֆուտբոլային ակումբը երկու նոր ֆուտբոլիստ ունի Կիեւում ձերբակալվել է «Անիսիմ» կեղծանվամբ քրեական հեղինակությունը Ֆրանսիայում շուրջ 7 հազար տուն հոսանքազրկվել է Դենիս փոթորկի պատճառով Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մասնակցել «Այո»-ի բրենդինգի բաց մրցույթին Մահացել է լուսանկարիչ Գերման Ավագյանը Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում Իրանում տեղի է ունեցել երկրաշարժ 5.8 մագնիտուդ ուժգնությամբ Երևան-Մոսկվա չվերթը չի կայացել․ պատճառը ինքնաթիռի շարժիչի ոչ կայուն աշխատանքն է եղել ․ Քաղավիացիա Շատ կարճ ժամանակում շատերն անակնկալի են գալու. Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը Վերաքննիչ բողոք է ներկայացրել Սիսիան քաղաքում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն. Ճանապարհները Հայաստանում Հրդեհ՝ Տավուշի մարզում․ Այրվել է մոտ 400 քմ խաղողի այգի Փաստորեն, բանակցային պրոցեսը հետընթաց է ապրել. Վիտալի Բալասանյան Հովիկ Աբրահամյանը թոռնիկների հետ՝ Ծաղկաձորում․ նա լուսանկար է հրապարկել ՀՅԴ Գերագույն մարմինը երախտիքի երթ է իրականացրել դեպի Սիրիայի դեսպանատուն «Երազում էր արտադրել մի զենք, որից միայն մենք կունենանք». Մահացած լեյտենանտի հարազատները բացառում են ինքնասպանությունը 1,5 տարեկան երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից․ Վիճակը գնահատվում է բավարար Ալիևը արտաբերեց մի միտք, որը կարծես թե աննկատ մնաց մեր հասարակության ուշադրությունից․ Ղազինյան 34-ամյա կինը պնդում է` Արտաշատի սոցապը յուրացրել է իր երրորդ երեխային հասնող նպաստը NBA-ի Բոլոր աստղերի հանդիպման լավագույն խաղացողի մրցանակը կկոչվի Կոբի Բրայանտի պատվին Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը․ Մարուքյան
website by Sargssyan